Իրանի արևելքում ահաբեկիչներ են վնասազերծվել

Իրանի հետախուզության և անվտանգության ուժերը երկրի արևելքում վնասազերծել են 4 հոգանոց ահաբեկչական խումբ: Այս մասին նոյեմբերի 22-ին  հայտարարել է Իրանի հետախուզության և ազգային անվտանգության նախարարի տեղակալ Հոսեին Զոլֆաղարին: Փոխանցում է իրանական «Press TV» լրատվական գործակալությունը:

Իրանի ԶՈւ «Իմամ Զաման» ռազմական հետախուզության զինվորներ

Իրանի ԶՈւ «Իմամ Զաման» ռազմական հետախուզության զինվորներ

Անվտանգության ուժերի  հետ բախման արդյունքում ահաբեկիչներից մեկը սպանվել է, մյուս երեքը` ձերբակալվել: Ահաբեկիչներից առգրավվել են նաև պայթուցիկ նյութեր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի անվտանգության ուժերը Թեհրանի հարավ-արևելքում գտնվող Գյարմսար քաղաքում շուրջ 2 տոննա պայթուցիկ նյութ են առգրավել, որոնցով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները ծրագրել էին ահաբեկչական գործողություններ իրականացնել երկրի` ամենաքիչը 10 կետերում:

Նշենք, որ 2016թ հունիսից Իրանը երկրի հյուսիս-արևմուտքում և հարավ-արևելքում ահաբեկչական խմբավորումների դեմ ակտիվ պայքար է մղում:

Հունիս-հուլիս ամիսներին իրականացրած հակաահաբեկչական գործությունների արդյունքում ձերբակալվել և ոչնչացվել են մի քանի տասնյակ ահաբեկիչներ:

Իսկ օգոստոսի 3-ին Իրանի ոստիկանության և անվտանգության ուժերը վնասազերծել են «Թաուհիդ և Ջիհադ» ահաբեկչական խմբավորման 102 զինյալի: Արևմտյան և հյուսիս-արևմտյան Իրանում խմբի ծավալած գործողություններից  տուժել է 60 իրանցի (20 զոհ, 40 վիրավոր), այդ թվում նաև Քրդստանի սունիներ:

Իրանի հյուսիս-արևմուտքում  ընդհանուր առմամբ գործում է 5 ծայրահեղական խմբավորում:

Ստորև ինտերակտիվ ժամանակագրությամբ ներկայացրել ենք վերջին շրջանում Իրանի անվտանգության ուժերի գործողություններն ընդդեմ ահաբեկչական խմբավորումների:

One response to “Իրանի արևելքում ահաբեկիչներ են վնասազերծվել

  1. Pingback: Իրանի արևմուտքում ահաբեկչական խումբ է վնասազերծվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *