ՀՀ ՊՆ 3-րդ կորպուսում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն • Հայ-ռուսական միացյալ զորախմբի մեջ մտնում են ՀՀ ՊՆ 5-րդ կորպուսի ստորաբաժանումներ • ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետը մեկնել է Մոսկվա • 200 մլն վարկի համաձայնագրով Հայաստանը Ռուսաստանին կվճարի 2 մլն ՀՀ դրամ • ՀՀ Պաշտպանության նախարարը հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարին • Ծառայակցի կրակոցից վիրավորվել է զինծառայող • ՌԴ ԶՈւ զինծառայողները և ավիացիան տարբեր պարապմունքներ են անցկացնում Հայաստանում
• Նոյեմբերի 14-ից 19֊ը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում անցկացվել է երկկողմանի, երկաստիճան պաշտպանողական հրամանատարաշտաբային զորավարժություն: Զարգացող իրադրության պահմաններում, կատարվել է հարձակողական և պաշտպանողական մարտի պլանավորում և ղեկավարում:
• Հայաստանի և Ռուսաստանի միացյալ զորախմբի կազմի մեջ մտնում են ՀՀ ՊՆ ոչ թե 4-րդ, այլ 5-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները, ընդ որում՝ մտնում է ոչ թե ամբողջ կորպուսը, այլ դրա ստորաբաժանումների մի մասը, հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:
• Նոյեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը` նվիրված զորային կառույցի կենսագործունեությանը, ինչպես նաև զինված ուժերի զարգացման պլանի, ՀՀ սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի կատարման ընթացքին:
• ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի գլխավորած աշխատանքային խումբը նոյեմբերի 23-ից 25-ը Մոսկվայում մասնակցում է ՀԱՊԿ միացյալ շտաբում օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զինվորական համակազմերի օպերատիվ ծավալման պլանի փաստաթղթերում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով կայանալիք խորհրդատվություններին:
• Հայաստանին 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի շրջանակներում ստանձնած համաֆինանսավորման գծով պարտավորություններով Հայաստանը 2 մլն 106 հազար դրամ գումար կփոխանցի Ռուսաստանին:
• Նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին
• Նոյեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող, շարքային Ազնավուր Բալեյանի գլխի շրջանում հրազենային վիրավորում ստանալու վերաբերյալ:
• Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայում մեկնարկել են առօրյա գործունեության և մարտական պատրաստության վարժանքների անվտանգության պահանջների համալիր հրահանգիչ-մեթոդաբանական պարապմունքեր:
• Հայաստանի «Կամխուդ» զորավարժարանում մեկնարկել են Գյումրու 102-րդ ռազմաբազայի գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների պատրաստության վարժանքներ, որոնց ներգրավված են 100 սպաներ:
• Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի Մի-8ՄՏ բազմանպատակային և Մի-24Պ հարվածային ուղղաթիռները ձմեռային ռեժիմի փոխադրումից հետո վերսկսել են թռիչքները։
Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։
Տարածաշրջանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 20 նոյեմբեր – 26 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info