Daily Archives: Մարտ 1, 2018

ՌԴ կասպյան նավատորմիղը հետախուզական-հարվածային վարժանքներ է արել

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղի վարժանքներից. 01.03.2018 Մարտ 1, 2018 15:21 | RAZM.INFO - Կասպից ծովում անցկացվել են ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերի կասպյան նավատորմիղի նավախմբերի և զորամասերի համատեղ վարժանքներ: Խաղարկվել են պայմանական հակառակորդի դիրքերի հետախուզման և հրթիռահրետանային հարվածներ հասցնելու գործողություններ: Continue reading

Մալայզիայի առափնյա անվտանգության նավերը կհամալրվեն թուրքական մարտական մոդուլով

Թուրքական արտադրության «SMASH» 30մմ-ոց հեռակառավարվող հրետանային կայան Մարտ 1, 2018 15:06 | RAZM.INFO - Փետրվարի 22-ին թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունը և Մալայզիայի համապատասխան կառույցների հետ ստորագրել է այդ երկրի առափնյա անվտանգության հրամանատարության նավերի համար սեփական արտադրության մարտական մոդուլներ մատակարարելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:  Continue reading

ՀՀ ՊՆ կենտրոնական դեղաբազայից շուրջ 40 միլիոն դրամի հափշտակություն է կատարվել

Հայաստանի Հանրապետության դատախազության զինանշանը Մարտ 1, 2018 13:52 | RAZM.INFO - Այսօր՝ մարտի 1-ին, ՀՀ դատախազության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ բացահայտվել է ՀՀ ՊՆ կենտրոնական դեղաբազայում իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով շուրջ 40 միլիոն դրամի հափշտակություն կատարելու դեպք: Հանցագործությունն իրականացվել է 2015-2017 թթ. ընթացքում: Հափշտակվել են 40 մլն դրամ արժողությամբ տարբեր դեղամիջոցներ և սարքավորումներ: Continue reading

Ուկրաինան փորձարկել է հարավկորեական ջերմատեսիլ նշանոցով սեփական հակատանակային համալիր

Ուկրաինայի ԶՈւ՝ հարավկորեական ջերմատեսիլ սարքով համալրված «Ստուգնա» հակատանկային հրթիռային համալիր Մարտ 1, 2018 13:40 | RAZM.INFO - Ուկրաինական «Լուչ» կոնստրուկտորական բյուրոն փորձարկել է սեփական նախագծման «Ստուգնա» («Стугна») հակատանկային հրթիռային համալիրը: Հատկանշական է, որ «Ստուգնան» համալրվել է հարավկորեական արտադրության ջերմատեսիլ սարքով: Continue reading

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալը Մոսկվայում մասնակցում է «Բանակային միջազգային խաղեր-2018»-ի ժողովին

Տանկային բիաթլոնի C խմբի մրցմանը Հնդկաստանի և Չինաստանի տանկիստներին հաղթելուց հետո հայ տանկիստները ծածանում են հայկական եռագույնը Մարտ 1, 2018 12:47 | RAZM.INFO - ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ – ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 1-ից 2-ը Մոսկվայում մասնակցում է «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների նախապատրաստման պլանավորման համաժողովին: Continue reading

Մալիում ՄԱԿ-ի խաղապահների մեքենա է պայթել. զոհվել է 4 խաղաղապահ

ՄԱԿ-ի խաղաղապահները Մալիում Մարտ 1, 2018 12:18 | RAZM.INFO - Փետրվարի 28-ին Մալիում ՄԱԿ-ի խաղապահների ավտոշարասյունը պայթել է ականի վրա, ինչի հետևանքով զոհվել է խաղաղապահ առաքելության 4 զինծառայող, ևս 4 խաղապահ ծանր վիրավորվել է:  Continue reading

Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում

Թուրքիայի ԶՈւ F-16 կործանիչ Մարտ 1, 2018 11:55 | RAZM.INFO - Մարտի 1-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի ճամբարներին Իրաքի հյուսիսային շրջաններում:  Continue reading

Թուրքիան արդիականացնելու է Պակիստանի ՌԾՈւ սուզանավերը

Պակիստանի սուզանավերի արդիականացման պայմանագիրը ստորագրել են Պակիստանի ՊՆ-ն և թուրքական STM ընկերությունը Մարտ 1, 2018 11:30 | RAZM.INFO - Փետրվարի 28-ին Պակիստանի պաշտպանության նախարարությունը թուրքական STM (Savunma Teknolojileri Mühendislik ve Ticaret AŞ) ռազմարդյունաբերական ընկերության հետ պայմանագիր է ստորագրել  Պակիստանի ռազմածովային ուժերի սուզանավերը արդիականացնելու վերաբերյալ:  Continue reading

Իրանում նոր հակատանկային հրթիռ են ներկայացրել

ԻՀՊԿ «Ազարախշ» հակատանկային հրթիռը Մարտ 1, 2018 10:58 | RAZM.INFO - Փետրվարի 28-ին Իրանում տեղի է ունեցել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի ավիացիոն ստորաբաժանման ավիաուսումնական, ուղղաթիռների վերանորոգման և հետազոտությունների կենտրոնների բացման պաշտոնական արարողությունը։ Միջոցառաման ժամանակ ԻՀՊԿ-ն ցուցադրել է նաև իր նոր «Ազարախշ» հակատանկային հրթիռը։ Continue reading

Ստամբուլում «Իսլամական պետությանը» անդամակցելու մեղադրանքով 29 մարդ է ձերբակալվել

Անկարայում «Իսլամական պետությանը» անդամակցելու համար մեղադրվողներին ձերբակալման գործողությանը մասնակցել է շուրջ 500 ոստիկան (արխիվ) Մարտ 1, 2018 10:25 | RAZM.INFO - Փետրվարի 28-ին Ստամբուլի մի քանի թաղամասերում Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ կասկածվող 29 մարդու:  Continue reading