Մալիում ՄԱԿ-ի խաղապահների մեքենա է պայթել. զոհվել է 4 խաղաղապահ

Փետրվարի 28-ին Մալիում ՄԱԿ-ի խաղապահների ավտոշարասյունը պայթել է ականի վրա, ինչի հետևանքով զոհվել է խաղաղապահ առաքելության 4 զինծառայող, ևս 4 խաղապահ ծանր վիրավորվել է: Այս մասին հայտնում է Մալիում ՄԱԿ-ի խաղապահական առաքելության (The United Nations Multidimensional Integrated Stabilization Mission in Mali — MINUSMA) պաշտոնակայքը:

Ըստ հաղորդագրության՝ պայթյունը եղել է Մոպտի շրջանում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը ևս հաստատել է այս տեղեկությունը՝ հայտնելով, որ խաղապահները Բանգլադեշից էին: Նա նաև հայտնել է, որ այս միջադեպից մեկ օր առաջ մեկ այլ հարձակման հետևանքով զոհվել էր նաև Մալիի զինված ուժերի 6 զինծառայող:

ՄԱԿ-ի խաղաղապահները Մալիում

ՄԱԿ-ի խաղաղապահները Մալիում

Հիշեցնենք, որ Մալին Աֆրիկայում գտնվող պետություն է, որի հյուսիային հատվածը դուրս է եկել իշխանությունների վերահսկողությունից: Ստեղծված իրավիճակի պատճառը 2011-ին Լիբիայում Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալումն էր, ինչի հետևանքով տեղի տուարեգ ցեղի փախստականները ներթափանցել են հարևան Մալիի հյուսիային Քիդալ նահանգ և նպատակ դրել զինված պայքարի միջոցով երկրի հյուսիսային շրջաններն անկախացնել կենտրոնական իշխանություններից կամ էլ հասնել լայն իրավունքներով ինքնավարության:

Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում ՄԱԿ-ի խաղաղապահները քաղաքացիներին պաշտպանելու, ավազակային խմբերին զինաթափելու, ինչպես նաև տեղաբնակներին մարդասիրական օգնություն տրամադրելու առաքելություն են կատարում:

2016-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հաստատել է Մալիում իրավիճակը կայունացնելու և ամբողջ երկրում պետական կառավարումը վերահաստատելու համար 12000 խաղաղապահներից կազմված նոր առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ Մալիում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը նաև ՀՀ ԶՈւ զինծառայողներ են ներգրավված:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *