Իրանում նոր հակատանկային հրթիռ են ներկայացրել

Փետրվարի 28-ին Իրանում տեղի է ունեցել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի ավիացիոն ստորաբաժանման ավիաուսումնական, ուղղաթիռների վերանորոգման և հետազոտությունների կենտրոնների բացման պաշտոնական արարողությունը։ Միջոցառաման ժամանակ ԻՀՊԿ-ն ցուցադրել է նաև իր նոր «Ազարախշ» հակատանկային հրթիռը։Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Հրթիռի զանգվածը 70 կգ է, հեռահարությունը՝ 10 կմ, արագությունը՝ 550 մ/վ։ Հրթիռը կարող է արձակվել Bell AH-1 Cobra ուղղաթիռներից։

ԻՀՊԿ «Ազարախշ» հակատանկային հրթիռը

ԻՀՊԿ «Ազարախշ» հակատանկային հրթիռը

Հավելենք, որ ԻՀՊԿ ցամաքային զորքերի ավիացիոն ստորաբաժանումը ձևավորվել է 2016 թվականին՝ Իրանի հոգևոր առաջնորդի հրամանով։ 2016-ի ապրիլին նորաստեղծ ստորաբաժանման հրամանատար է նշանակվել Ռահմանի Ղահռուդին։

2017-ի հուլիսին Իրանի հարավային Շիրազ քաղաքում բացվել է ավիացիոն ստորաբաժանման առաջին ռազմաբազան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *