Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում

Մարտի 1-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի ճամբարներին Իրաքի հյուսիսային շրջաններում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ին:

Հարվածները մասնավորապես հասցվել են Հաքուրք և Քանի Ռաշ շրջաններում: Ըստ աղբյուրի՝ հարվածներից «շարքից հանվել է» PKK-ի 4 զինյալ: Թուրքական կողմի պնդմամբ՝ փետրվարի 28-ին քուրդ զինյալները Իրաքի այդ շրջաններից կրակել են Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների վրա:

Թուրքական օդուժը պարբերաբար հարվածում է PKK-ին Իրաքի հյուսիսում, որտեղ տեղակայված են քրդական կառույցի հիմնական բազաները և ճամբարները:

Թուրքիայի տարածքում թուրք ուժայինների և PKK-ի բախումները վերսկսել են 2015-ի ամռանից: Դրանց ներգրավված է թուրքական բանակը, ժանդարմերիան, ոստիկանության ուժերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *