Daily Archives: Մարտ 7, 2018

Թուրքիան «սպասում է», որ ԱՄՆ-ն դադարեցնի քրդական ուժերի տեղաշարժը դեպի Աֆրին

ԻՊ ուժերը Դեր Զորի հատվածում. @NovostiDamask Մարտ 7, 2018 16:27 | RAZM.INFO - Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը մարտի 7-ին հայտարարել է, թե իրենք սպասում են, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի քրդական  ուժերի տեղաշարժը դեպի Աֆրին: Մինչ այս քուրդ-արաբական ուժերը հայտնել էին, որ 1200-1700 մարտիկ են ուղարկել Աֆրին: Continue reading

Բակո Սահակյանը Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է շփման գծում իրավիճակը

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը Մարտ 7, 2018 15:06 | RAZM.INFO - Մարտի 7-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Քննարկել են շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Continue reading

Չեչնիայում վթարվել է Մի-8 ուղղաթիռ

Ռուսաստանյան Մի-8ՄՏՎ-5 բազմանպատակային բեռնատար ուղղաթիռ Մարտ 7, 2018 15:03 | RAZM.INFO - Մարտի 7-ին Չեչնիայում վթարվել է Մի-8 ուղղաթիռ: Նախնական տվյալներով ուղղաթիռը պատկանում էր Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահներին:  Continue reading

Թուրքիայի պաշտպանության նախարարը այցելել է թուրք-սիրիական սահման

Աֆրինի գործողությունը ղեկավարող Թուրքիայի ԶՈւ 2-րդ բանակի հրամանատարը պաշտպանության նախարարին ներկայացրել է գործողության ընթացքը Մարտ 7, 2018 14:56 | RAZM.INFO - Մարտի 6-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին այցելել է թուրք-սիրիական սահման: Ջանիքլին մասնավորապես եղել է Թուքրիայի ԶՈւ ցամաքային զորքերի 2-րդ բանակի Հաթայ նահանգում տեղեկայված հրամանատարական կենտրոնում, որտեղից ղեկավարվում է Սիրիայի Աֆրինում շրջանում քրդերի դեմ ռազմագործողությունը:  Continue reading

Շվեդիան կմասնակցի «Վրաստան-ՆԱՏՕ 2019» զորավարժությանը

Վրաստանի և Շվեդիայի ՊՆ ղեկավարները այցելել են Վրաստանի ԶՈւ 4-րդ մեքենայացված բրիգադ Մարտ 7, 2018 14:05 | RAZM.INFO - Վրաստան է այցելել Շվեդիա պաշտպանության նախարար Պետեր Հուլքվիստը: Մարտի 7-ին նա Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ միասին այցելել է Վրաստանի ԶՈւ 4-րդ մեքենայեցված բրիգադի տեղակայման վայր:  Continue reading

Վրաստանում պահանջում են փոխել հոգևորականների՝ զինված ուժեր զորակոչման կարգը

Վրաստանի ԶՈւ զինծառայողը վարժանքների ժամանակ Մարտ 7, 2018 13:38 | RAZM.INFO - Վրացական Զուգդիդ և Չխորոծղու քաղաքների քաղաքապետները պահանջել են փոփոխություններ իրականացնել զինված ուժեր զինվորական ծառայության զորակոչելու օրենքում: Համաձայն գործող օրենքի՝ զորակոչի ենթակա չեն հոգևորականները, ինչից էլ օգտվում են մի շարք զորակոչիկներ:  Continue reading

Մարտի 7-ին անցկացվել է ԵԱՀԿ դիտարկում Հադրութի ուղղությամբ

ԵԱՀԿ մշտադիտարկում. Աղբյուրը՝ @tbalayan Մարտ 7, 2018 13:05 | RAZM.INFO - Այսօր՝ մարտի 7-ին, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Արցախի շփման գծում՝ Հադրութի շրջանի հարավային ուղղությամբ։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։  Continue reading

Քուրդ-արաբական ուժերը Դեր Զորից առնվազն 1200 մարտիկ ուղարկում են Աֆրին

արաբա-քրդական ուժերը Դեր Զորից գնում են Աֆրին. 06.03.2018. ANF News Մարտ 7, 2018 12:54 | RAZM.INFO - ԱՄՆ հովանավորությամբ գործող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) կազմից արաբա-քրդական «Ջեյշ ալ-Սուվար» խմբավորման խոսնակը հայտնել է, որ իրենք 1700 մարտիկ են ուղարկում Աֆրին՝ թուրքերի դեմ պայքարելու համար: Մարտիկները դուրս են հանվում Դեր Զորի հատվածից, «Իսլամական պետության» դեմ գործողությունը դադարեցվում է:  Continue reading

Սիրիայում կործանված Ան-26 ինքնաթիռում եղել են ՌԴ ԶՈւ գեներալ-մայոր և 26 սպա

ՌԴ ԶՈւ Ան-26 բեռնատար ինքնաթիռ Մարտ 7, 2018 12:07 | RAZM.INFO - Սիրիայում վթարված Ռուսաստանի պաշտպանության նախարարության Ան-26 տրանսպորտային ինքնաթիռում եղել են գեներալ-մայոր և 26 սպա: Քաղաքացիականներ ինքնաթիռում չեն եղել, անձնակազմի բոլոր անդամները զոհվել են:  Continue reading

Ադրբեջանում հայտնել են 2 ահաբեկչի սպանելու մասին

Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները ձերբակալում են զինյալների. (արխիվ) Մարտ 7, 2018 11:29 | RAZM.INFO - Մարտի 7-ին  Ադրբեջանի անվտանգության պետական ծառայությունից հայտնել են, որ մի քանի քաղաքացիներ պատրաստվել են ահաբեկչական գործողություններ իրականացնել երկրի տարածքում: Ծառայության հատուկջոկատայինները գործողություն են իրականացրել երկրի հյուսիսային Խաչմազ շրջանում, ինչի արդյունքում սպանվել է 2 զինյալ:  Continue reading