Daily Archives: Մարտ 21, 2018

Ադրբեջանում ԱՄՆ վարձկանների գործունեությունը 2016-ին հետաքննության առիթ է դարձել. զեկույց

Էրիկ Փրինսը (կենտրոնում) 2015-ի ապրիլին: Լուսանկարը վերցված է Miller Center at the University of Virginia-ից Մարտ 21, 2018 22:39 | RAZM.INFO - Ռազմական ծառայություններ մատուցող հայտնի բիզնեսմենը 2016 թվականին [ԱՄՆ] հետաքննության թիրախում է հայտնվել, քանի որ Ադրբեջանի հետ իր աշխատանքը հնարավոր է խախտած լիներ ամերիկյան օրենսդրությունը: Այս մասին հայտնի է դարձել Ջերեմի Սքեհիլի և Մեթյու Քոլի՝ The Intercept կայքում մարտի 19-ին հրապարակած զեկույցից։ Continue reading

2007 թ. Իսրայելը Սիրիայում միջուկային ռեակտոր է ոչնչացրել. Իսրայելի ՊԲ

Սիրիայում միջուկային ռեակտորի գործողությունն ըստ իսրայելական կողմի Մարտ 21, 2018 18:35 | RAZM.INFO - Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակայնացրել է 2007 թ. տվյալներ, ըստ որոնց, իսրայելական կողմը նույն տարում ոչնչացրել է Սիրիայի Դեր Զոր Նահանգում կառուցված միջուկային ռեակտոր: Իսրայելական կողմը պնդում է, թե դա նախատեսված էր միջուկային զենքի փորձարկումների համար: Ռեակտորի ոչնչացմանը ներգրավվել են իսրայելական F-15 և F-16 ռազմական ինքնաթիռներ: Continue reading

Թուրքիան միայն Մանբիջով էլ չի սահմանափակվի. Նպատակը Սիրիայի քրդերի բոլոր տարածքներն են. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքական ուժերն Աֆրինի կենտրոնում Մարտ 21, 2018 17:48 | RAZM.INFO - Այսօր՝ մարտի 21-ին, Թուրքիայի նախագահը և արտգործնախարարը հայտարարել են, որ իրենց հաջորդ թիրախը Սիրիայի Մանբիջն է, սակայն դրանով չեն սահմանափակվի. կշարունակեն ռազմագործողությունները քրդերի վերահսկած բոլոր տարածքներում: Continue reading

Սիրիայի բանակն ազատագրել է Արևելյան Ղուտայի ավելի քան 65%-ը. Սերգեյ Շոյգու

Արևելյան Ղուտա, Սիրիա (արխիվ) Մարտ 21, 2018 16:54 | RAZM.INFO - Մարտի 20-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերը զինյալներից ազատագրել են մայրաքաղաք Դամասկոսի Արևելյան Ղուտա արվարձանի ավելի քան 65 տոկոսը: Continue reading

ՀՀ ԶՈւ որոշ դիրքեր «Կորդ» գնդացիրներ են ստացել. Այդ դիրքերում ապագայում ժամկետայիններ չեն լինի. գնդապետ

12.7 մմ տրամաչափի «Կորդ» գնդացիր Մարտ 21, 2018 16:17 | RAZM.INFO - ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի հրամանատարը հայտնել է, որ առաջնագիծը համալրվել է «Կորդ» գնդացիրներով: Գնդապետ Սողոմոն Խաչատրյանը նաև նշել է, որ ապագայում առաջնագծի այդ ուղղությամբ սահմանին ժամկետային զինծառայողներ չեն լինելու, հերթապահելու են միայն պայմանագրայիններ:  Continue reading

2018-ի աշնանը ՀՀ ԱԻՆ փրկարարները կմասնակցեն ՆԱՏՕ դաշտային վարժանքի

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Շիրակի մարզում տեղի քաղաքային որոնողափրկարարական թիմի հետ անցկացրել է 36-ժամյա ստուգողական վարժանք՝ Երևանում երկրաշարժի սցենարով: Մարտ 21, 2018 13:45 | RAZM.INFO - Հոկտեմբերի 8-11-ը ՀՀ ԱԻՆ փրկարարները կմասնակցի Սերբիայի Մլադենովակ քաղաքում անցկացվելիք ՆԱՏՕ «Սերբիա – 2018» տարերային աղետների հետևանքների վերացման միջազգային դաշտային վարժանքը: Continue reading

ՀՀ ՊՆ 20 խաղաղապահ դասընթացներ անցկացնելու միջազգային որակավորում է ստացել

Մարտ 21, 2018 13:15 | RAZM.INFO - Մեծ Բրիտանիայի ԶՈւ ռազմական ուսումնախորհրդատվական խմբի հրահանգիչները ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի 20 հրահանգչի պատրաստել են միջազգային չափորոշիչներին համապատասխան մեթոդաբանության խաղաղապահ դասընթացներ անցկացնելու համար: Continue reading

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև Մանբիջի հարցում որևէ համաձայնություն չկա. Պետդեպարտամենտի խոսնակ

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի Մարտ 21, 2018 12:40 | RAZM.INFO - Մարտի 20-ին ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթը հերթական բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի Մանբիջ քաղաքի հարցում Թուրքիան և Միացյալ Նահանգները որևէ համաձայնության չեն հասել:  Continue reading

Թուրքիայի ցամաքային զորքերի 2-րդ բանակի հրամանատարը եղել է Աֆրին քաղաքում

Թուրքիայի ցամաքային զորքերի 2-րդ բանակի հրամանատարը այցելել է Աֆրին քաղաք Մարտ 21, 2018 11:30 | RAZM.INFO - Մարտի 20-ին Թուրքիայի ցամաքային զորքերի 2-րդ բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Իսմայիլ Մեթին այցելել է Սիրիայի Աֆրին քաղաքի կենտրոն և ստուգումներ արել այնտեղ գտնվող թուրքական ստորաբաժանումներում:  Continue reading

Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում

Թուրքիայի ԶՈւ F-16 կործանիչ Մարտ 21, 2018 10:55 | RAZM.INFO - Մարտի 20-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսային Հաքուրք շրջանում:  Continue reading