Daily Archives: Մարտ 26, 2018

Եմենը հրթիռակոծել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքն ու մի քանի այլ քաղաքներ

Հութիները «Բորքան-2» հրթիռ են արձակում Էր Ռիադի ուղղությամբ. 19.12.2017 Մարտ 26, 2018 15:41 | RAZM.INFO - Մարտի 25-ի լույս 26-ի գիշերը Եմենից մի քանի հրթիռներ են արձակվել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ: Սաուդները հայտնում է, որ իրենց ՀՕՊ միջոցները որսացել են Եմենից արձակված հրթիռները, դրանց բեկորները ընկել են տներից մեկի վրա, որի հետևանքով մահացել է 1 մարդ, ևս մի քանիսն էլ վիրավորվել են:  Continue reading

Թուրքիայում անցկացվել են տեղական արտադրության «օդ-օդ» տեսակի հրթիռների առաջին փորձարկումները

Թուրքիայում անցկացվել են տեղական արտադրության «օդ-օդ» տեսակի հրթիռների առաջին փորձարկումները Մարտ 26, 2018 15:34 | RAZM.INFO - Մարտի 25-ին Թուրքիայում անցկացվել են տեղական արտադրության առաջին «օդ-օդ» տեսակի փոքր հեռահարության «Գյոքդողան» (GÖKDOĞAN) և միջին հեռահարության «Բոզդողան» (BOZDOĞAN) հրթիռների բալիստիկ արձակման փորձարկումները:  Continue reading

Վրացական ստորաբաժանումը Աֆղանստանում պարեկություն է իրականացրել

Աֆղանստանի Բալղ շրջանում Վրաստանցի զինծառայողների պարեկությունտ Մարտ 26, 2018 15:31 | RAZM.INFO - ՆԱՏՕ «Վճռական աջակցություն» խաղաղապահական առաքելությանը ներգրավված Վրաստանի Զու 4-րդ մեխանիզացված բրիգադի համահավաք վաշտը մեքենաներով պարեկություն է իրականացրել Աֆղանստանի Բալղ շրջանում:  Continue reading

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայում ռազմական ոստիկանության ստորաբաժանում կստեղծվի

ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանություն Մարտ 26, 2018 15:28 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ՀՌՇ 102-րդ ռազմաբազայում ճանապարհային երթևեկության անվտանգության, զինվորական կարգուկանոնի և կայազորում օբյեկտների պահպանության համար ձևավորվում է Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանում: Continue reading

Մարտի 24-ին Ադրբեջանում հուղարկավորել են սպանված զինծառայողի

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Ռզաև Խայամ Փանահ օղլուի (Rzayev Xəyyam Pənah oğlu) հուղարկավորությունից. ©Interpress.az Մարտ 26, 2018 14:59 | RAZM.INFO - Մարտի 24-ին Ադրբեջանի հուղարկավորել են նախորդ օրը՝ մարտի 23-ին, Թարթառի (Տերտեր) շրջանի ուղղությամբ սպանված զինծառայող Ռզաև Խայամ Փանահ օղլուին (Rzayev Xəyyam Pənah oğlu): Continue reading

ԱՄՆ-ն 2018-ին Իսրայելին հակահրթիռային պաշտպանության համար 705 մլն դոլար կտա

Arrow 3 ՀՀՊ համակարգ. Իսրայել Մարտ 26, 2018 13:14 | RAZM.INFO - ԱՄՆ Կոնգրեսը շուրջ 148 մլն դոլարով ավելացրել է Իսրայելի հակահրթիռային, ՀՕՊ ուժերի զարգացման համար հատկացվող օգնությունը՝ այն հասցնելով 705 մլն դոլարի՝ 2018 թ. համար: Հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը: Continue reading

Էրդողանը պնդում է, թե մտել են Սինջար. Իրաքից հերքում են

Սինջարի լեռներ. 2015 թ. տեղացիները վերադառնում են ԻՊ-ին հաղթելուց հետո Մարտ 26, 2018 12:46 | RAZM.INFO - Մարտի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել է, թե թուրքական զինուժը ռազմագործողություն է սկսել Իրաքի Սինջարում PKK-ի դեմ: Իրաքից, սակայն, հերքում են Էրդողանի հայտարարությունը և նշում, որ Սինջարն ու մյուս շրջաններն իրենց վերահսկողության տակ են: Continue reading

Մարտի 31-ին հանդիպելու են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարները

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպում Բաթումիում. 05/23/2017. լուսանկարը՝ Վրաստանի ՊՆ-ի Մարտ 26, 2018 11:46 | RAZM.INFO - Մարտի 31-ին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում անցկացվելու է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հերթական հանդիպումը: Continue reading

Թուրքիայում և Սիրիայում թուրք-քրդական բախումների վիճակագրություն. Թուրքիայի ԶՈւ ԳՇ (Մարտի 17-23)

Թուրքիայի ժանդարմերիայի և ոստիկանության հատուկջոկատայինները Աֆրինում Մարտ 26, 2018 11:15 | RAZM.INFO - Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել է, որ մարտի 23-ի դրությամբ Սիրիայի Աֆրին շրջանում քրդական ուժերի դեմ գործողություններում սպանվել է 49 թուրք զինծառայող, վիրավորվել է ևս 228 զինծառայող: Continue reading

Թուրքիայի զինուժի Իրաքում PKK-ին զինյալների դեմ հարվածային ԱԹՍ է կիրառել

Թուրքական արտադրության «Անքա» և «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներ Մարտ 26, 2018 10:42 | RAZM.INFO - Մարտի 25-ին Թուրքիայի զինուժը Իրաքի հյուսիսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին հարվածել է անօդաչու թռչող սարքերով:  Continue reading