Մալայզիայի առափնյա անվտանգության նավերը կհամալրվեն թուրքական մարտական մոդուլով

Փետրվարի 22-ին թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունը և Մալայզիայի համապատասխան կառույցների հետ ստորագրել է այդ երկրի առափնյա անվտանգության հրամանատարության նավերի համար սեփական արտադրության մարտական մոդուլներ մատակարարելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:  Այս մասին հայտնում է «Ասելսան» ընկերության կայքը:

Թուրքական արտադրության «SMASH» 30մմ-ոց հեռակառավարվող հրետանային կայան

Թուրքական արտադրության «SMASH» 30մմ-ոց հեռակառավարվող հրետանային կայան

Մարտական մդոուլները մալայզիական կողմին նախատեսվում է մատակարարել 2019-2020 թվականներին:

Ըստ որում դրանք կարող են հավաքվել հենց Մալայզիայի տարածքում: 2017 թ. այդ երկրում հիմնվել է «Ասելսան-Մալայզիա» ընկերությունը, որի բաժնետոմսերի 100 տոկոսը վերահսկում է թուրքական ընկերությունը:

Խոսքը  MUHAFİZ կամ SMASH տեսակի հեռակառավարվող ավտոմատ հրետանային համակարգերի մասին է: Հիմնական զենքը ամերիկյան արտադրության 30 մմ տրամաչափի Mk44 Bushmaster-II Canon հրանոթն է: Մոդուլի վրա տեղադրել են նաև թիրախի ավտոմատ նշանացուցման/հետապնդման/խոցման համակարգ: Առկա է նաև 12.7 մմ տրամաչափի գնդացիր:

Հավելենք, որ այս մարտական մոդուլներով համալրվել են նաև Ադրբեջանի ԶՈւ ռազմանավեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *