ՌԴ կասպյան նավատորմիղը հետախուզական-հարվածային վարժանքներ է արել

Կասպից ծովում անցկացվել են ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերի կասպյան նավատորմիղի նավախմբերի և զորամասերի համատեղ վարժանքներ: Խաղարկվել են պայմանական հակառակորդի դիրքերի հետախուզման և հրթիռահրետանային հարվածներ հասցնելու գործողություններ: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղի վարժանքներից. 01.03.2018

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղի վարժանքներից. 01.03.2018

Պայմանական հակառակորդի գտնվելու վայրը տեղայնացնելուց հետո, համաձայն հաղորդագրության, վերջինիս դիրքերին հարվածել են հականավային հրթիռային զինատեսակներով:

Կոորդինատները նավերին փոխանցվել են անօդաչու թռչող սարքերի միջոցով, որն էլ իրականացրել է պայմանական հակառակորդի դիրքերի հետախուզումը:

Վարժանքներին ներգրավվել են Կասպյան նավատորմիղի տարբեր նավեր, այդ թվում՝ «Դաղստան» ր «Թաթարստան» հրթիռային նավերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *