Daily Archives: Մարտ 13, 2018

Տանկային վարժանքներ Պաշտպանության բանակում

Մարտ 13, 2018 18:32 | RAZM.INFO - Մարտի 12-ից ՊԲ-ի զորավարժարաններում մեկնարկել են տանկային վարժանքներ, որոնք անցկացվում են 2018 թվականի պատրաստության պլանի համաձայն։ Continue reading

Թուրքիան և Հունաստանը Միջերկրական ծովում մասնակցում են ՆԱՏՕ զորավարժությանը

ՆԱՏՕ-ի անդամ 10 երկիր Միջերկրական ծովում անցկացնում են Dynamic Manta 2017 զորավարժությունը Մարտ 13, 2018 16:15 | RAZM.INFO - Մարտի 5-16-ը Թուրքիայի ռազմածովային ուժերը մասնակցում են ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի և Իտալիայի հյուրընկալությամբ Միջերկրական ծովում անցկացվող «Դինամիկ Մանթա – 2018» (Dynamic Manta – 2018) զորավարժությանը: Վարժանքներին մասնակցում է նաև Հունաստանը:  Continue reading

Քրդական YPG-ն դուրս է գալու Մանբիջից, քաղաքը «վերահսկելու են» թուրք և ամերիկացի զինծառայողները. Չավուշօղլու

Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» խմբավորման զինյալները: Մարտ 13, 2018 14:08 | RAZM.INFO - Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մարտի 13-ին հայտարարել է, որ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները»՝ YPG-ն, դուրս է գալու Մանբիջ քաղաքից, որից հետո քաղաքի վերահսկողությունը իրենց վրա են վերցնելու թուրք և ամերիկացի զինծառայողները:  Continue reading

Ադրբեջանի ԶՈւ զորավարժությանը ներգրավված զինտեխնիկան

Ադրբեջանի ԶՈւ զորավարժությանը ներգրավված Տ-72/90 տանկեր. 13.03.2018 Մարտ 13, 2018 13:08 | RAZM.INFO - Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները զորավարժության շրջանակներում հիմնական տեղակայման վայրից վարժանքների շրջան են տեղափոխվել Մարտի 13-ի լույս գիշերը: Զորավարժությանը ներգրավվել են տանկեր, հրթիռային տեխնիկա, ավիացիա:  Continue reading

Թուրքական կողմը հայտնում է Սիրիայի Աֆրին քաղաքը ամբողջությամբ շրջափակելու մասին

Թուրքական կողմը հայտնում է Աֆրին քաղաքը շրջափակելու մասին. մարտ 2018թ. Մարտ 13, 2018 12:55 | RAZM.INFO - Թուրքական կողմը հայտարարում է, որ մարտի 12-ից սկսած Թուրքիայի զինված ուժերը և նրանց աջակցող զինյալները ամբողջությամբ շրջափակել են Սիրիայի Աֆրին քաղաքը:  Continue reading

Քուրդ զինյալների հետ բախումներում սպանվել է 2 թուրք զինծառայող, վիրավորվել՝ 1-ը

Աֆրինում Թուրքիայի ԶՈւ և նրանց աջակցող զինյալների «Ձիթենու ճյուղ» գործողություն. հունվար 2018թ. Մարտ 13, 2018 11:00 | RAZM.INFO - Մարտի 12-ին Թուրքիայի տարածքում և Սիրիայի Աֆրին շրջանում քրդական ուժերի դեմ գործողությունների ընթացքում սպանվել է 2 թուրք զինծառայող, ևս մեկը վիրավորվել է:  Continue reading

Ռուսաստանը ՀՕՊ տեխնիկայի սպասարկման կենտրոն է ստեղծում Իրանում. Կոժին

Ս-300 ԶՀՀ-ի փորձարկում Իրանում Մարտ 13, 2018 10:25 | RAZM.INFO - Իրանին մատակարարած Ս-300 ԶՀՀ-ների հետվաճառքային սպասարկումները կատարելու համար Ռուսաստանը հատուկ կենտրոն է ստեղծում Իրանում։ Այս մասին ռուսաստանյան «Ռոսսիյա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը։ Continue reading

[Թարմացված] Իրանա-պակիստանյան սահմանին ԻՀՊԿ-ն մահապարտ ահաբեկիչների է վնասազերծել

ԻՀՊԿ զինծառայողներ Մարտ 13, 2018 10:06 | RAZM.INFO - Մարտի 11-ին Իրանի՝ Պակիստանին սահմանակից Սիսթան և Բելուջիստան նահանգի Սարավան շրջանում մահապարտ ահաբեկիչները փորձել են մեքենա պայթեցնել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) սահմանային պահակակետերից մեկի մոտ։ ԻՀՊԿ զինծառայողները կանխել են գործողությունը. մեկ ահաբեկիչ սպանվել է, ևս մեկը պայթեցրել է իրեն։ Continue reading