Daily Archives: Մարտ 15, 2018

Հիմնադրամը կվճարի 2016-ի վերջին Չինարի գյուղի ուղղությամբ զոհված երեք զինծառայողի ընտանիքին

Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում: Մարտ 15, 2018 20:21 | RAZM.INFO - Հիմնադրամը բացառության կարգով շահառու է ճանաչել 2016-ի դեկտեմբերի 29-ին Չինարի գյուղի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիայի ժամանակ զոհված երեք զինծառայողի ընտանիքի և 2016-ի դեկտեմբերի 30-ին հակառակորդի կողմից վիրավորված և ավելի ուշ մահացած զինծառայողի: Continue reading

ՀՀ ԶՈւ կանայք մասնակցում են խաղաղապահների զորավարժության

Մարտ 15, 2018 15:38 | RAZM.INFO - ՀՀ ԶՈւ կին զինծառայողները առաջին անգամ ներգրավվել են Կոսովոյի խաղաղապահ առաքելության հերթափոխից առաջ կայանալիք զորավարժությանը, որն անցկացվում է Գերմանիայում՝ Հոհենֆելսի Միացյալ Բազմազգ Ուսումնական Կենտրոնում: Continue reading

Մանբիջի հարցով թուրք-ամերիկյան բանակցությունների հերթական փուլը հետաձգվել է

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի Մարտ 15, 2018 15:10 | RAZM.INFO - Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի այցը Միացյալ Նահանգներ և այդ երկրի պետքարտուղարի հետ Սիրիայի Մանբիջ քաղաքի, այնտեղից քրդական ուժերի դուրս բերման հարցի քննարկումները հետաձգվել են:  Continue reading

Ֆրանսիան կոշտ է արձագանքում Աֆրինում Թուրքիայի գործողություններին

Աֆրինի Ջանդարիս քաղաքը Մարտ 15, 2018 15:03 | RAZM.INFO - Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լը Դրիյանը հայտարարել է, որ Աֆրինում քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունները «արդարացված չեն»: Ըստ Reuters գործակալության՝ սա Ֆրանսիայի կողմից այս հարցով երբևէ եղած ամենակոշտ հայտարարությունն էր:  Continue reading

Մարտի 15-ին անցկացվել է ԵԱՀԿ դիտարկում Մարտունու ուղղությամբ

ԵԱՀԿ դիտարկում Տավուշի ուղղությամբ, 6/7/2017 Մարտ 15, 2018 14:35 | RAZM.INFO - Այսօր՝ մարտի 15-ին, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Արցախի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից հարավ-արևեք։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Continue reading

ԱՄՆ-ում կործանիչ-ռմբակոծիչ է վթարվել. օդաչուները զոհվել են

F/A-18 Hornet կործանիչներ Մարտ 15, 2018 11:33 | RAZM.INFO - Մարտի 14-ին Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգում վթարվել է այդ երկրի ռազմածովային ուժերի  F/A-18F Super Hornet կործանիչ-ռմբակոծիչ, ինքնաթիռում գտնվող երկու օդաչուն մահացել են: Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն:  Continue reading

Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում

F-16 կործանիչներ. Թուրքիայի ՌՕՈւ Մարտ 15, 2018 10:46 | RAZM.INFO - Մարտի 14-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսային շրջաններում: Continue reading

Թուրքական և կատարական ընկերությունները Կատարի զինուժի համար զրահամեքենաներ են արտադրելու

BMC ընկերության արտադրության «Ամազոն» զրահամեքենա Մարտ 15, 2018 10:05 | RAZM.INFO - Մարտի 13-ին թուրքական BMC ընկերությունը պայմանագիր է կնքել կատարական Barzan Holdings ռազմարդյունաբերական ընկերության հետ Կատարի զինված ուժերի համար 85 միավոր «Քիրփի» և «Ամազոն» զրահամեքենաներ արտադրելու և մատակարարելու վերաբերյալ:  Continue reading