Daily Archives: Մարտ 5, 2018

Անկարան այս անգամ էլ Բեռլինից է պահանջում արտահանձնել Սիրիայի քրդերի առաջնորդին

Թուրքիան Սալեհ Մյուսլիմին մեղադրում է PKK-ին սատարող ցույցին մասնակցելու համար Մարտ 5, 2018 17:14 | RAZM.INFO - Թուրքիան դիմել է Գերմանիայի իշխանություններին՝ Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) համանախագահ, նախկին առաջնորդ Սալիհ Մյուսլիմին ժամանակավորապես ձերբակալելու և Թուրքիային արտահանձնելու պահանջով:  Continue reading

ՊԲ-ում ՀՕՊ և գնդացրային ջոկերի հրամանատարների հավաքներ են եղել

Մարտ 5, 2018 16:19 | RAZM.INFO - ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերի դյուրակիր զենիթահրթիռային համալիրների և գնդացրային ջոկերի հրամանատարների հետ անցկացվել են ուսումնամեթոդական հավաքներ: Continue reading

Թուրքիայի Մի-17 ուղղաթիռների 16 տարի շարունակվող «արդիականացումը»

Ռուսաստան վերանորոգման համար ուղարկված Թուրքիայի ժանդարմերիայի Մի-17 ուղղաթիռներ Մարտ 5, 2018 16:02 | RAZM.INFO - Ռուսաստանյան Մի-17 ուղղաթիռները Անկարան չի կարողանում արդիականացնել արդեն շուրջ 16 տարի: Տարբեր ձախողված բանակցություններից և ծրագրերից հետո, կարծես թե, ուղղաթիռները վերջապես կվերանորոգի և կարդիականացնի թուրքական «Ասելսանը»: Continue reading

2017 թ. թուրքական ժանդարմերիային նախատեսվածից ~650 մլն դոլարով ավել է հատկացվել

Թուրքական ժանդարմերիայի շարասյուն՝ Սիրիայի Աֆրինում. 13.02.2018 Մարտ 5, 2018 14:32 | RAZM.INFO - Թուրքիայի ժանդարմերիայի հրապարակած զեկույցից պարզ է դառնում, որ 2017 թ. նախատեսված շուրջ 2,5 մլրդ ԱՄՆ դոլարի փոխարեն այդ կառույցի համար ծախսվել է ավելի քան 3 մլրդ ԱՄՆ դոլար:  Հիմնական մասը ծախսվել է անձնակազմի աշխատավարձերի, ընթացիկ ծախսերի վրա: Continue reading

Թուրքիայի ժանդարմերիայի թվաքանակը հասցվել է 176 հազարի

Թուրքաական ժանդարմերիայի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներ Մարտ 5, 2018 13:48 | RAZM.INFO - Մարտի 5-ին Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության հրապարակած զեկույցում նշվում է, որ այդ կառույցում ներկայում կա ընդհանուր 176 հազար 75 զինծառայող: Նշվածից սպաներ են 4540-ը: Մեծ մասը՝ 72122, շարքայիններ և եֆրեյտորներ են: Continue reading

Ռուսաստանում անվավոր ընթացամասով «տանկ» կարտադրեն

«Բումերանգ» հետևակի մարտական մեքենա Մարտ 5, 2018 13:08 | RAZM.INFO - «Մոտակա ժամանակներում» Ռուսաստանում կսկսեն նոր՝ անվավոր տանկի նախագծման աշխատանքները: Տանկը կստեղծվի արդեն առկա «Բումերանգ» նախատիպի հիման վրա: Այս մասին ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռւոստաընկերությանը հայտնել է ռուսաստանյան «Ռազմաարդյունաբերական ընկերության» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կրասովիցկին:  Continue reading

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է ահաբեկչական վտանգի մասին. այդ ֆոնին Թուրքիայում ձերբակալություններ են

Անկարայում «Իսլամական պետությանը» անդամակցելու համար մեղադրվողներին ձերբակալման գործողությանը մասնակցել է շուրջ 500 ոստիկան (արխիվ) Մարտ 5, 2018 12:08 | RAZM.INFO - Մարտի 4-ին Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ Թուրքիայի մայրաքաղաքում ահաբեկչական հարձակման վտանգ կա:  Դեսպանատունը անվտանգության նկատառումներով մարտի 5-ին փակ է լինելու, բացի այդ կոչ է արվել ԱՄՆ քաղաքացիներին՝ հեռու մնալ մարդաշատ վայրերից և դեսպանատան տարածքից։  Continue reading

Ֆրանսիայի, Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկել են Արևելյան Ղուտայի հարցը

Արևելյան Ղուտան ավերակների է վերացվե; սիրիական հակամարտության արդյունքում Մարտ 5, 2018 11:38 | RAZM.INFO - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 4-ին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Կողմերը հիմնականում քննարկել են Սիրիայի Արևելյան Ղուտայի շրջանում իրավիճակը:  Continue reading

Թուրքիայում «գյուլենականության մեղադրանքով» ձերբակալվել է ժանդարմերիայի 25 ծառայող

Թուրքիայում գործող զինվորականների են ձերբակալել՝ «գյուլենականության» մեղադրանքով. (արխիվ) Մարտ 5, 2018 10:54 | RAZM.INFO - Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) ստորաբաժանումները երկրի Բիլեջիկ և մի քանի այլ նահանգում ձերբակալել են ժանդարմերիայի 25 ծառայողի, ովքեր մեղադրվում Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի հետ կապ ունենալու համար»:  Continue reading