Daily Archives: Մարտ 19, 2018

Վրաստանում կրոնական պատճառներով ծառայությունից խուսափողները այն այլընտրանքային ձևով կանցնեն

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցներ Մարտ 19, 2018 17:55 | RAZM.INFO - Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը և պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովը  միասին մշակել են օրինագիծ, համաձայն որի՝ Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր խուսափում են ուժային կառույցներում պարտադիր ժամկետային ծառայությունից, անցնելու են այլընտրանքային ծառայություն ԱԻ կառավարման ծառայությունում։ Continue reading

Կատարի ու Իտալիայի ռազմածովային ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել

Կատարի ու Իտալիայի ռազմածովային ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել Մարտ 19, 2018 17:23 | RAZM.INFO - Մարտի 18-ին Կատարի և Իտալիայի ռազմածովային ուժերը համատեղ վարժանքներ անցկացրել Պարսից ծովում՝ Կատարի ջրային տարածքներում: Այն անցկացվել է Դոհայում կազմակերպված DIMDEX 2018 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում:  Continue reading

Թուրքիայի ՌԾՈւ-ն զորավարժություն է անցկացնելու Սև և Մարմարա ծովերում

Թուրքիայի ՌԾՈւ Deniz Yıldızı-2017 զորավարժության կրակային փուլը Մարտ 19, 2018 16:55 | RAZM.INFO - Մարտի 26-ից ապրիլի 5-ը Թուրքիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերի, ինչպես նաև առափնյա անվտանգության ուժերի ներգրավվմամբ անցկացվելու է Deniz Yıldızı – 2018 («Ծովային աստղ – 2018») զորավարժությունը: Վարժանքներն անցկացվելու են Սև և Մարմարա ծովերում:  Continue reading

Առաջիկա 7 տարում առաջնագծում առավելապես պայմանագրայիններ կհերթապահեն

Մարտ 19, 2018 16:32 | RAZM.INFO - ՀՀ ԶՈւ արդիականացման յոթնամյա ծրագրով նախատեսվում է ներդնել «զսպման համակարգ», որն ուղղված կլինի ՀՀ նկատմամբ զինված ոտնձգության կանխմանը, իսկ պատերազմի ժամանակ՝ ՀՀ համար շահավետ պայմաններով ռազմական գործողությունների հնարավորինս վաղ փուլում դադարեցմանը:  Continue reading

ԱՄՆ ռազմածովային ուժերի դեսանտային նավը ժամանել է Բաթումի

ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Oak Hill  դեսանտային նավը Մարտ 19, 2018 16:20 | RAZM.INFO - Մարտի 19-ին Բաթումի է ժամանել ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Oak Hill  դեսանտային նավը: Այդ տեսակի նավ առաջին անգամ է այցելում վրացական ջրային տարածք, նավի վրա անձամբ բարձրացել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: Նավում անցկացվել է հանդիպում, որի ընթացքում քննարկվել են վրաց-ամերիկյան ռազմական համագործակցությունը:  Continue reading

Առաջիկա յոթ տարում ՀՀ ՊՆ-ն Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորում չի կանխատեսում

Մարտ 19, 2018 14:59 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարարությունը կանխատեսում է, որ 2018-2024 թվականներին խաղաղ բանակցությունների միջոցով Արցախյան հիմնախնդրի վեջնական կարգավորման հավանականությունը ցածր է: Ադրբեջանը շարունակելու է «Ակտիվ սահմանի» քաղաքականությունը: Continue reading

Եվրամիությունը մտադիր չէ Իրանի դեմ հավելյալ պատժամիջոցներ սահմանել

Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի Մարտ 19, 2018 13:16 | RAZM.INFO - Այսօր՝ մարտի 19-ին, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիությունը Իրանի դեմ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու որևէ մտադրություն չունի: Բանակցությունները շարունակվում են: Continue reading

Ընտրությունները պարզում են Սիրիայի ՌԴ ՊՆ անձնակազմի քանակը

Սիրիայում ՌԴ զորախմբի նախկին հրամանատար, ՀՌՇ հրամանատարի ԺՊ գեներալ-գնդապետ Ա. Դվորնիկովը՝ Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայում Մարտ 19, 2018 12:46 | RAZM.INFO - Այսօր՝ մարտի 19-ին, Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը հայտարարել է, որ Սիրիայի ՌԴ ԶՈւ բոլոր զինծառայողները քվեարկել են Վ. Պուտինի օգտին: Նա հավելել է, որ 2954 քվեաթերթիկի հաշվարկը 100 տոկոս արդյունք է ցույց տվել: Continue reading

Զինյալները Դամասկոսի նահանգում Սիրիայի ԶՈւ ինքնաթիռ են խոցել

Սիրիայում այդ երկրի զինուժի ինքնաթիռ է խոցվել. 18.03.2018 Մարտ 19, 2018 12:16 | RAZM.INFO - Մարտի 18-ին «Սիրիայի ազատ բանակ» զինյալ խմբավորումը հրապարակել է ինքնաթիռի խոցման տեսանյութ՝ կից նշելով, թե խոցել են Սիրիայի զինուժին պատկանող ռազմական ինքնաթիռ: Continue reading

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի համալրման գործընթացը շարունակվում է

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի համալրման մրցույթի երկրորդ փուլը Մարտ 19, 2018 12:13 | RAZM.INFO - Մարտի 17-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է նորաստեղծ խաղաղապահ դասակի համալրման նպատակով հայտարարված մրցույթի ամփոփման երկրորդ փուլը: Continue reading