Daily Archives: Մարտ 9, 2018

Թալիբ զինյալները մի քանի ժամվա ընթացքում սպանել են 18 ուժայինի

Աֆղանստանի անվտանգության ուժայինները Քաբուլում՝ ահաբեկչության վայրում Մարտ 9, 2018 16:56 | RAZM.INFO - Աֆղանստանի հյուսիսում «Թալիբան» խմբավորման զինյալները հարձակվել են անցակետերից մեկի վրա, ահաբեկիչների հետ բախումների ընթացքում մահացել է երկրի ոստիկանության 10 ոստիկան և ազգային բանակի 7 զինծառայող: Continue reading

Վրաստանում անցկացվել է M240B նոր գնդացիրի կիրառման դասընթացներ

M-240B գնդացիրի օգտագործման դասընթացին մասնակցել է Վրաստանի ԶՈւ 36 զինծառայող Մարտ 9, 2018 15:07 | RAZM.INFO - «Ալգետի» ուսումնական բազայում ավարտվել է վերջերս Վրաստանի ԶՈւ սպառազինությունում ընդգրկված ամերիկյան արտադրության M240B գնդացիրի շահագործման և կիրառման դասընթացներ: Դրանք շարունակվել են 2 շաբաթ, մասնակցել են ԶՈւ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ:  Continue reading

Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջը

Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Լևան Իզորիան և Զաքիր Հասանովը Մարտ 9, 2018 14:08 | RAZM.INFO - Այսօր՝ մարտի 9-ին, Ադբեջան է մեկնել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: Երկօրյա այցի շրջանակում Իզորիան արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին: Continue reading

Մարտի 12-17-ին Ադրբեջանում խոշոր զորավարժություն կանցկացվի

ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ Մարտ 9, 2018 12:52 | RAZM.INFO - Մարտի 12-ից 17-ին Ադրբեջանում կանցկացվեն ԶՈւ խոշորամասշտաբ վարժանքներ: Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ կներգրավվի շուրջ 25 հազար զինծառայող, մինչև 250 միավոր տանկ, այլ զարահատեխնիկա:  Continue reading

2018-ին Ռուսաստանը 7 խաղաղապահական զորավարժություն կանի

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի հետախույզները վարժանքներ են անցկացնում Հայաստանի «Կամխուդ» զորավարժարանում Մարտ 9, 2018 12:41 | RAZM.INFO - ՌԴ զինված ուժերի ցամաքային զորքերը 2018 թ. ընթացքում նախատեսում են անցկացնել խաղաղապահական և հակաահաբեկչական ուղղվածության 7 զորավարժություն: Կներգրավվեն նաև «տասնյակ» երկրների ԶՈւ ստորաբաժանումներ: Continue reading

Իրաքի շիայական ջոկատները պաշտոնապես ընդգրկվել են երկրի անվտանգության ուժերի կազմում

Իրաքի շիայական «Հաշդ ալ-Շաաբի» խմբավորման մարտիկներ Մարտ 9, 2018 12:33 | RAZM.INFO - Մարտի 8-ին Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հրամանագիր է ստորագրել երկրում գործող, հիմնականում շիաներից կազմված «Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերին»՝ «Հաշդ ալ-Շաաբի» ջոկատներինç պաշտոնապես Իրաքի անվտանգության ուժերի կազմ ընդգրկելու մասին: Այս ջոկատները ակտիվորեն ներգրավված են «Իսլամական պետության» դեմ պայքարում:  Continue reading

«Իրաքի Իսլամական պետության» առաջին առաջնորդի քույրը կախաղան կբարձրացվի

«Իրաքի իսլամական պետություն» Մարտ 9, 2018 12:17 | RAZM.INFO - Իրաքի դատարանի որոշմամբ՝ 2006-2010 թթ. «Ալ-Կաիդայի» իրաքյան թևի, այնուհետև նաև «Իրաքի Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Ումար ալ-Բաղդադիի քույրը մահվան է դատապարտվել:  Continue reading

Աֆրինում գործողություններից հետո Թուրքիայի զինուժը գործողություն կսկսի PKK-ի դեմ Իրաքում. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու Մարտ 9, 2018 11:35 | RAZM.INFO - Մարտի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Ավստրիա այցի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիան Իրաքի հետ համատեղ ռազմական գործողություններ է սկսելու «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի դեմ Իրաքում:  Continue reading

Թուրք-քրդական բախումներում սպանվել է 1 «գյուղական պահապան»

PKK-ի դեմ գործող «գյուղական պահապաններ», որոնք գործում են թուրքական ժանդարմերիայի ենթակայության ներքո Մարտ 9, 2018 10:46 | RAZM.INFO - Մարտի 8-ին Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» PKK-ի դեմ գործողությունների ժամանակ, ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել, արդյունքում սպանվել է 1 «գյուղական պահապան»:  Continue reading