Daily Archives: Մարտ 16, 2018

ՀՀ պաշտպանության նախարարը 2-րդ բանակային կորպուսում էր

Մարտ 16, 2018 21:05 | RAZM.INFO - Մարտի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի հետ աշխատանքային այցով եղել է 2-րդ բանակային զորամիավորման զորամասերում: Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ն հին զորավարժությունների կադրերը ներկայացնում է որպես «նոր»

Այս կադրը վերցված է 2018-ի մարտի 15-ին Ադրբեջանի ՊՆ հրապարակած տեսանյութից Մարտ 16, 2018 19:01 | RAZM.INFO - Ադրբեջանում մարտի 12-ից մեկնարկած զորավարժություններին զուգահեռ Ադրբեջանի ՊՆ-ն սկսեց ակտիվորեն տարածել դրանց ընթացքի և կրակային փուլերի մասին քարոզչական տեսանյութեր: Հատկանշական է, որ այդ տեսանյութերում որպես նոր են ներկայացվում նախորդ տարիների զորավարժություններից կադրեր: Continue reading

Հունական դատարանը կրկին մերժել է թուրք զինծառայողներին արտահանձնելու Թուրքիայի պահանջը

Թուրքիայում 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո 8 զինվորականների ռազմական ուղղաթիռով փախել էր Հունաստան: Մարտ 16, 2018 17:19 | RAZM.INFO - Մարտի 16-ին Հունաստանի բողոքարկիչ դատարաններից մեկը հերթական անգամ մերժել է Հունաստան փախած 8 թուրք զինծառայողներին Թուրքիա արտահանձնելու Անկարայի պահանջը:  Continue reading

Թուրքիայի զինուժը գործողություններ է իրականացրել PKK-ի դեմ Իրաքի հյուսիսում

Թուրքական կողմը նկարներ է տարածել քուրդ զինյալներից գրաված զենք ու զինամթերքից Մարտ 16, 2018 16:11 | RAZM.INFO - Մարտի 16-ին Թուրքիայի զինված ուժերը, օդուժի աջակցությամբ, ռազմական գործողություններ են իրականացրել «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի դեմ Իրաքի հյուսիսային շրջանում:  Continue reading

Աֆրինում քրդերի հետ բախումներում սպանվել է 1 թուրք զինծառայող

Թուրքիայի ժանդարմերիայի և ոստիկանության հատուկջոկատայինները Աֆրինում Մարտ 16, 2018 14:15 | RAZM.INFO - Մարտի 15-ին Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության»՝ YPG-ի դեմ գործողությունների ժամանակ սպանվել է 1 թուրք զինծառայող:  Continue reading

Կատարը կգնի NH 90 ուղղաթիռների խմբաքանակ

NH 90 ուղղաթիռի ծովային տարբերակը Մարտ 16, 2018 13:29 | RAZM.INFO - Դոհայում մարտի 12-14-ը անցկացված միջազգային DIMDEX — 2018 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի արդյունքներով Կատարի և իտալական Leonardo ընկերության միջև 28 միավոր NH90 ուղղաթիռի ձեռքբերման պայմանագիր է կնքվել: Continue reading

Իրաքում ԱՄՆ զինված ուժերի ուղղաթիռ է վթարվել

Sikorsky HH-60 Pave Hawk Մարտ 16, 2018 11:02 | RAZM.INFO - Մարտի 15-ին Իրաքի արևմուտքում՝ սիրիա-իրաքյան սահմանին վթարվել է Միացյալ Նահանգների զինված ուժերի ուղղաթիռ: Ուղղաթիռում գտնվել է ԱՄՆ ԶՈւ 7 զինծառայող: Վթարի պատճառները դեռևս պարզ չեն: Հետաքննություն է սկսվել դրանք պարզելու համար: Continue reading

[Լրացված] Մարտի 15-ին ավտովթարից մահացել է ՊԲ զինծառայող

Մարտ 16, 2018 10:09 | RAZM.INFO - Մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, պարապմունքների ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Էդգար Գևորգի Երեմյանը: Continue reading

Իրանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը մեկնել է Թուրքիա

Իրանի ՊՆ տեղակալը Թուրքիայում հանդիպել է այդ երկրի ՊՆ տեղակալի հետ Մարտ 16, 2018 10:05 | RAZM.INFO - Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ Մոհամմադ Ահադին Թուրքիայում հանդիպել է այդ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ումիթ Դունդարի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությանը, տարածաշրջանին վերաբերող և այլ հարցեր։ Continue reading