Daily Archives: Մարտ 22, 2018

ՀՀ ԱԻ նախարարը և ՌԴ ռազմական կցորդը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիներ

Մարտ 22, 2018 19:36 | RAZM.INFO - Մարտի 22-ին Հայաստանի ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին: Նրանք քննարկել են հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի կարողությունների հզորացման հարցեր:  Continue reading

Հայկազ Բաղմանյանը նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ

Լուսանկարը՝ «Այսօր» լրատվակայքի Մարտ 22, 2018 17:05 | RAZM.INFO - ՀՀ նախագահի հրամանագրով մարտի 22-ին գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ՝ 3 տարի ժամկետով: Continue reading

Թուրքիան շարունակում է պնդել. «ԱՄՆ-ի հետ պայմանավորվել են Մանբիջի հարցում»

Սիրիայի քրդերը՝ ԱՄՆ տրամադրած զինտեխնիկայով Մարտ 22, 2018 13:52 | RAZM.INFO - Չնայած ամերիկյան կողմի հերքումներին՝ մարտի 22-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշղօլուն կրկին հայտարարել է, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Սիրիայի Մանբիջ քաղաքի հարցում հատուկ մոդել կիրառելու հարցում:  Continue reading

Եմենում պնդում են, թե ցամաքից «օդ-օդ» հրթիռով սաուդական F-15 են խոցել

Եմենի հութիների «ՀՕՊ կայանք» Մարտ 22, 2018 13:03 | RAZM.INFO - Երեկ՝ մարտի 21-ին, Եմենում գործող Հութի շիայական խմբավորումը հրապարակել է տեսանյութ, որտեղ պնդում են, թե «ՀՕՊ համակարգով» խոցել են Սաուդյան արաբիայի օդուժի F-15 կործանիչ: Հութիներն օգտագործել են խորհրդային արտադրության Ռ-27Տ «օդ-օդ» դասի հրթիռ՝ ցամաքից: Continue reading

Հայաստանում անցկացվում են ՌԴ բազայի հետախույզների և կապավորների վարժանքներ

Հայաստանում ՌԴ ռազմաբազայի հետախույզների վարժանքներից Մարտ 22, 2018 12:37 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմաբազայի հետախույզները մարտավարական վարժանքներ են անցկացնում «Փամբակ» զորավարժարանում: «Կամխուդ»-ում էլ մարզվում են ռուսաստանյան ռազմաբազայի կապավորները: Continue reading

Թուրքիայի Բիթլիս նահանգում «փողոց դուրս գալու» արգելք է հայտարարվել

Բիթլիսում հատուկ գործողություն։ Նկարը՝ Անադոլու լրատական գործակալության. (արխիվ) Մարտ 22, 2018 12:23 | RAZM.INFO - Մարտի 22-ին Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգի մի շարք գյուղերում «փողոց դուրս գալու» արգելք է հայտարարվել՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» PKK-ի զինյալների դեմ գործողություններ իրականացնելու համար:  Continue reading

Մերկելը խստորեն քննադատել է Թուրքիայի ռազմական ներխուժումն Աֆրին

Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելլը Բունդեստագում Մարտ 22, 2018 11:57 | RAZM.INFO - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ՝ մարտի 21-ին, կտրուկ կերպով քննադատել է Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանի համանուն կենտրոն թուրքական զինուժի ներխուժումը, ինչպես նաև Արևլյան Ղուտայում Սիրիայի բանակի գործողությունները: Continue reading

ՌԴ ԶՈւ հետախույզները վարժանքների ընթացքում վնասազերծել են պայմանական դիվերսանտներին

ՌԴ ԶՈւ հետախույզներ Մարտ 22, 2018 11:33 | RAZM.INFO - ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հետախույզները դաշտային հավաքների շրջանակներում Կարաչայ-Չերքեզիայի լեռնային զորավարժարանում իրականացրել են պայմանական հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի հայտնաբերման, շրջափակման և չեզոքացման գործողություններ։ Continue reading

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը այցելել է թուրք-իրաքյան սահման

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը այցելել է թուրք-իրաքյան սահման Մարտ 22, 2018 10:32 | RAZM.INFO - Մարտի 21-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը այցելել է երկրի հարավարևելյան Հաքքարի նահանգի՝ Իրաքի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ և զորամասեր:  Continue reading