Daily Archives: Մայիս 14, 2018

Իսրայելի սահմանին և Գազայի հատվածում անկարգություններ են. 40 զոհ կա

Մայիս 14, 2018 18:50 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 14-ին, Երուսաղեմում անցկացվել է ԱՄՆ դեսպանատան պաշտոնական բացումը: Արարողությանը զուգահեռ Իսրայելի սահմանին՝ Գազայի հատվածում բախումներ են եղել պաղեստինցի երիտասարդների և իսրայելցիների զինվորականների միջև: Դրանց հետևանքով մահացել է շուրջ 40 պաղեստինցի: Continue reading

Թուրքիայի ՌԾՈւ-ն զորավարժություն է անցկացնում Էգեյան և Միջերկրական ծովերում

Թուրքիայի ռազմածովային ուժերի վարժանքներ Միջերկրականում. Փետրվար 2016թ. Մայիս 14, 2018 18:14 | RAZM.INFO - Մայիսի 14-ին մեկնարկել է Թուրքիայի ռազմածովային ուժերի «Սպիտակ փոթորիկ» (Beyaz Fırtına – 2018) զորավարժությունը: Այն անցկացվում է Էգեյան, Միջերկրական,  Մարմարա ծովերում: Վարժանքները շարունակվելու են մինչև մայիսի 25-ը:  Continue reading

Իրանը և Բոլիվիան քննարկել են երկկողմ պաշտպանական հարաբերություններին վերաբերող հարցեր

Բոլիվիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը և Իրանի ԶՈւ ԳՇ պետը Մայիս 14, 2018 17:24 | RAZM.INFO - Մայիսի 11-ին Իրան է մեկնել Բոլիվիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Յամիլ Օկտավիո Բորդա Սոսան։ Նրան դիմավորել  է Իրանի ԶՈւ ԳՇ պետի միջազգային հարցերով տեղակալ Ղադիր Նեզամին։ Continue reading

Վարժանքներ. ՀՀ ԶՈւ-ն հետ է մղել «հակառակորդին», հարձակվել և վերականգնել առաջնագիծը

4-րդ կորպուսի զորավարժությունից Մայիս 14, 2018 17:16 | RAZM.INFO - Մայիսի 2-ից 4-ը ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսում անցկացվել է գումարտակային ցուցադրական մարտավարական զորավարժություն, որն ուղեկցվել է մարտական կրակով: Continue reading

6 բանգլադեշցիները հայտնում են, որ մոլորվել են և Թուրքիայի փոխարեն հայտնվել ՀՀ-ում

Հայ-ադրբեջանական սահմանը հատած Բանգլադեշի քաղաքացիները. Էկրանի պատկերը՝ ԱԱԾ տեսանյութից Մայիս 14, 2018 17:06 | RAZM.INFO - ԱԱԾ նախնական տվյալներով ՝ 2018-ի մայիսի 8-ին` կեսգիշերն անց, Բանգլադեշի 6 քաղաքացի ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքի հարակից հատվածով հատել են հայ-ադրբեջանական (Նախիջևան) սահմանը,  որից հետո բռնվել են հերթապահություն իրականացնող ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից: Continue reading

«Ազերի Դիֆենս». Մայիսի վերջին Կարսում Թուրքիա-Ադրբեջան համատեղ վարժանք կանցկացվի

Ադրբեջանում Թուրքիայի զինուժի հետ համատեղ վարժանքներից. նկարը՝ Ադրբեջանի ՊՆ կայքի Մայիս 14, 2018 16:12 | RAZM.INFO - Ադրբեջանական «Ազերի Դիֆենս» կայքի տվյալներով՝ մայիսի 29-31-ին Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը Կարսում համատեղ մարտավարական զորավարժություն կանցկացնեն: Ադրբեջանից կներգրավվեն Նախիջևանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումներ: Continue reading

Իրաքի օդուժը հարվածել է Սիրիայում ԻՊ դիրքերին

F-16 Fighting Falcon կործանիչը Մայիս 14, 2018 15:40 | RAZM.INFO - Մայիսի 14-ին Իրաքի օդուժի Ֆ-16 կործանիչները ավիահարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Հարվածքի արդյունքում ոչնչացվել են ահաբեկիչների «շտաբ-բնակարաններից» մեկը և քարոզչական կենտրոնը: Continue reading

Նախիջևանում առաջին անգամ թուրքական «Քասըրղա» ՀԿՌՀ-ներով զորավարժություն է անցկացվել

«Քասըրղա» ՀԿՌՀ-ներով զորավարժություն Նախիջևանում Մայիս 14, 2018 15:23 | RAZM.INFO - Մայիսի 9-ին Ադրբեջանում ավարտվել են հրթիռային ստորաբաժանումների մարտական կրակով ուղեկցված վարժանքները: Զորավարժությանը ներգրավվել են նաև թուրքական արտադրության 302 մմ տրամաչափի «Քասըրղա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Continue reading

Թուրքիայի ռազմական-ավիացիոն արտահանումները 2018-ի ապրիլին

Թուրքիայից Ադրբեջան, Վրաստան և Իրան պաշտպանական և ավիացիոն ոլորտի արտադրանքների արտահանման ծավալների դինամիկա. 2017-ի հունվար-մարտ Մայիս 14, 2018 12:14 | RAZM.INFO - 2018-ի ապրիլին Թուրքիան Ադրբեջան է արտահանել շուրջ 390 հազար ամերիկյան դոլարի ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Մարտին արտահանումները կազմել են 4,9 միլիոն: Այսինքն, ապրիլին դրանք նվազել են շուրջ 12 անգամ:  Continue reading

Արցախում թշնամու կրակոցից վիրավորվել է ՊԲ զինծառայող

Մայիս 14, 2018 12:06 | RAZM.INFO - Մայիսի 13-ին` ժամը 22:35-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը: Continue reading