Նախիջևանում առաջին անգամ թուրքական «Քասըրղա» ՀԿՌՀ-ներով զորավարժություն է անցկացվել

Մայիսի 9-ին Ադրբեջանում ավարտվել են հրթիռային ստորաբաժանումների մարտական կրակով ուղեկցված վարժանքները: Զորավարժությանը ներգրավվել են նաև թուրքական արտադրության 302 մմ տրամաչափի «Քասըրղա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Վարժանքների մասին հայտնել էր Նախիջևանի հեռուստաընկերությունը:

«Քասըրղա» ՀԿՌՀ-ներով զորավարժություն Նախիջևանում

«Քասըրղա» ՀԿՌՀ-ներով զորավարժություն Նախիջևանում

Զորավարժությունն անցկացվել է հակահարձակողական սցենարով: Ըստ ներկայացված սցենարի՝ «կասեցվել է թշնամու հանկարծակի հարձակումը, վերականգնել են պաշտպանության ձեռնտու գծերում վերահսկողությունը»:

Դատելով հրապարակված տեսանյութից՝ վարժանքներին ներգրավվել են T-300 «Քասըրղա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (տեսանյութում երևում է 3 արձակման կայան):

Թուրքական այդ համակարգերն Ադրբեջանում առաջին անգամ ցուցադրվել են 2016 թվականին, իսկ անմիջապես Նախիջևանում՝ 2017 թ.:

T-300 «Քասըրղա» (Kasırğa) ՀԿՌՀ

  • Տրամաչափը՝ 302 մմ,
  • Հեռահարությունը,
  • առավելագույնը՝ 100+ կմ,
  • նվազագույնը՝ 40 կմ,
  • Հրթիռների քանակը՝ 4,
  • Մարտագլխիկի զանգվածը՝ 150 կգ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *