Daily Archives: Մայիս 9, 2018

ՀՀ վարչապետը ՊԲ-ում մասնակցել է ծառայողական խորհրդակցության

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի ՊԲ-ում խորհրդակցության ժամանակ Մայիս 9, 2018 15:45 | RAZM.INFO - Աշխատանքային այցով Արցախ մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը ՊԲ շտաբում անցկացրել են ծառայողական խորհրդակցություն: Continue reading

Խաղաղապահ գնդի հրամանատարը զորացրման դիմում է գրել՝ ցույցին զինվորականների մասնակցելու պատճառով

Մայիս 9, 2018 13:59 | RAZM.INFO - Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ ապրիլի 23-ին ցույցերին մանսակցած խաղաղապահ բրիգադի հրամանատարը զորացրման դիմում է գրել, որն ինքը ստորագրել է: Continue reading

Հայ-ադրբեջանական սահմանը հատելու փորձ արածները Բանգլադեշի քաղաքացիներ են

ՀՀ ԶՈւ զինծառայողը նախիջևանյան նոր դիրքում Մայիս 9, 2018 13:55 | RAZM.INFO - Երեկ Հայ-ադրբեջանական սահմանն հատելու փորձ արած և հայաստանցի դիրքապահների կողմից գերեվարված մարդիկ եղել են Բանգլադեշի քաղաքացիներ։ Այս  մասին հայտարարեց ՊՆ պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը։ Continue reading

Սահմանային իրավիճակում ոչինչ չի փոխվել․ Վիգեն Սարգսյան

Մայիս 9, 2018 13:47 | RAZM.INFO - Որևէ բան չի փոխվել սահմանային իրավիճակում, ամեն ինչ մնում է նույնությամբ։ Դա չի արտահայտվում կրակի ինտենսիվությամբ և այդ կուտակումները շարունակում են մնալ նույնը։ Continue reading

Ամեն ինչ անելու եմ, որ ՊՆ նոր թիմը արդեն ներդրված ծրագրերը հաջողի․ Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մայիս 9, 2018 13:26 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ ամեն ինչ անելու է, որ նոր նախարարը և նրա թիմը, անկախ քաղաքական հայացքներից, հաջողությամբ իրականացնեն իր պաշտոնավարման ընթացքում ներդրված ծրագրերը։ Continue reading

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը Թուրքիային կոչ է անում վերացնել «արտակարգ դրությունը»

Մայիս 9, 2018 13:16 | RAZM.INFO - ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում ընտրությունների նախաշեմին վերացնել «արտակարգ դրությունը»: Ալ-Հուսեյնը չի պատկերացնում, թե նման մթնոլորտում ինչպես կարելի է գնալ վստահություն վայելող ընտրությունների: Continue reading

Իսրայելի վարչապետը Մոսկվայում է՝ քննարկելու Մերձավոր Արևելքի խնդիրները

Մայիս 9, 2018 12:47 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 9-ին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Կողմերը կքննարկեն Մերձավոր Արևելքի, մասնավորապես՝ Սիրիայի հակամարտությանը վերաբերող խնդիրներ: Continue reading

Սիրիայի տարածքը կրկին հրթիռակոծվել է, մահացել է առնվազն 2 մարդ

Սիրիայի տարածքը կրկին հրթիռակոծվել է. մայիս 2018թ. Մայիս 9, 2018 11:28 | RAZM.INFO - Մայիսի 9-ի գիշերը հրթիռներ են արձակվել Սիրիայի տարածք՝ Դամասկոսին հարակից Կիսվա շրջանի ուղղությամբ: Սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալության տվյալներով՝ հրթիռակոծման հետևանքով մահացել է առնվազն 2 մարդ: Սիրիական կողմը մեղադրում է Իսրայելին:  Continue reading

Հունաստանը քաղաքական ապաստան կտա ևս մեկ թուրք զինծառայողի

Հունաստանքից քաղապաստան խնդրած Թուրքիայի ԶՈւ նախկին զինծառայող Մայիս 9, 2018 10:27 | RAZM.INFO - Հունաստանում որոշել են քաղաքական ապաստան տրամադրել 2016թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայից ուղղաթիռով Հունաստան փախած 8 զինծառայողից ևս մեկին:  Continue reading

Իրաքի զինուժը կհամալրվի Դ-30 ինքնագնաց հաուբիցներով

Իրաքի ԶՈւ Դ-30 հաուբիցը՝ տեղադրված Scania բեռնատարի վրա Մայիս 9, 2018 10:02 | RAZM.INFO - Իրաքի զինուժը սպառազինություն է վերադարձնում խորհրդային 122 մմ տրամաչափի Դ-30 հաւոբիցները, սակայն արդեն ինքնագնաց ընթացամասի վրա տեղադրված: Հաուբիցները տեղադրվել են սովորական բեռնատար մեքենաների ընթացամասի վրա:  Continue reading