Թուրքիայի ՌԾՈւ-ն զորավարժություն է անցկացնում Էգեյան և Միջերկրական ծովերում

Մայիսի 14-ին մեկնարկել է Թուրքիայի ռազմածովային ուժերի «Սպիտակ փոթորիկ» (Beyaz Fırtına – 2018) զորավարժությունը: Այն անցկացվում է Էգեյան, Միջերկրական,  Մարմարա ծովերում: Վարժանքները շարունակվելու են մինչև մայիսի 25-ը: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Թուրքիայի ռազմածովային ուժերի վարժանքներ Միջերկրականում. Փետրվար 2016թ.

Թուրքիայի ռազմածովային ուժերի վարժանքներ Միջերկրականում. Փետրվար 2016թ.

Զորավարժությունն իրականացվելու է Թուրքիայի նավատորմի գլխավորությամբ: Վարժանքների ընթացքում ստուգվելու են ռազմածովային ուժերի տարբեր ստորաբաժանումների համատեղ գործողություններ իրականացնելու հնարավորությունները և կարողությունները, հայտարարվող նպատակն է բարձրացնել մարտունակությունը և «ապահովել Էգեյան և Միջերկրական ծովի արևելյան շրջաններում անվտանգությունը»:

Բացի ՌԾՈւ-ից զորավարժությանը ներգրավված են նաև ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, առափնյա անվտանգության հրամանատարությունների ստորաբաժանումներ: Վարժանքների ընթացքում ՌԾՈւ ուժերը հրետանային և հրթիռային կրակ են վարելու ծովային թիրախների ուղղությամբ:

Նշենք, որ վերջին շրջանում խիստ լարվել են Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները և կողմերի միջև հաճախ միջադեպեր են լինում հենց Էգեյան ծովում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *