Մայիսի 14-ին Իրաքի օդուժի Ֆ-16 կործանիչները ավիահարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Հարվածքի արդյունքում ոչնչացվել են ահաբեկիչների «շտաբ-բնակարաններից» մեկը և քարոզչական կենտրոնը:
Այս մասին հայտնում է իրաքյան Al Sumaria հեռուստաալիքը:
Նշենք, որ Իրաքի գործողությունները համաձայնեցված են Սիրիայի, Իրանի և Ռուսաստանի կառավարությունների հետ, ահաբեկիչների կողմից նոր սպառնալիքների դեպքում դրանք կշարունակվեն:
Իրաքյան կողմը հայտարարում է, որ հարվածների նպատակը ահաբեկիչների՝ Իրաքի տարածք ներխուժումը թույլ չտալն է: