Արցախում թշնամու կրակոցից վիրավորվել է ՊԲ զինծառայող

Մայիսի 13-ին` ժամը 22:35-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին հայտնում է ՊԲ կայքը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն. Նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *