Դավիթ Տոնոյանը նշանակվեց պաշտպանության նախարար

Այսօր՝ մայիսի 11-ին, ՀՀ նախագահի հրամանագրով և ՀՀ վարչապետի առաջարկությամբ ԱԻ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը նշանակվել է պաշտպանության նախարարի պաշտոնում:

2017-ի փետրվարին ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանը ազատվել էր պաշտոնից և զբաղեցրել էր ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնը։

Դավիթ Տոնոյանի կենսագրությունը:

Ծնվել է 1967 թ. դեկտեմբերի 27-ին, Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում

Կրթությունը

1991 թ. – ավարտել է Երևանի պետական համալսարանը
1997 թ. – ավարտել է ՌԴ ռազմադիվանագիտական ակադեմիան

Լեզուների իմացությունը

Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն

Ծառայությունը և աշխատանքային գործունեությունը

1986-1988 թթ. – ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում
1992 թ.-ից ՀՀ զինված ուժերում է.
1992-1994 թթ. – ծառայել է ՀՀ ՆԳՆ համակարգում
1994 թ. – զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում՝ որպես բաժնի պետ
1997 թ. – ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչությունում:
1998 թ.-ից զբաղեցրել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից տարբեր պաշտոններ
2004 թ. – ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ
2007 թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ
2009 թ. – նշանակվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ
02.10.2010 թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
06.02.2017 թ. ” ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

Դավիթ Տոնոյանը «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհաշիջման գործողությունների ժամանակ. Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի

Դավիթ Տոնոյանը «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհաշիջման գործողությունների ժամանակ. Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի

Պարգևներ, կոչումներ, դասային աստիճաններ

2009 թ. դեկտեմբերից պահեստազորի գնդապետ է
2010 թ. – ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է քաղաքացիական հատուկ ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

2005թ. ” ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ
2008թ. ” ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ
2008թ. ” «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ
2012թ. ” «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
2017թ. ” «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան
2017թ. ” ՀՀ ԶՈՒ «Զինանշան» հուշամեդալ
ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներ

Ամուսնացած է, ունի դուստր և որդի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *