2018-ի ապրիլին Թուրքիան Ադրբեջան է արտահանել շուրջ 390 հազար ամերիկյան դոլարի ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Մարտին արտահանումները կազմել են 4,9 միլիոն: Այսինքն, ապրիլին դրանք նվազել են շուրջ 12 անգամ: Տվյալները հրապարակված են Թուրքիայի արտահանողների խորհրդի (Türkiye İhracatçılar Meclisi — TİM) պաշտոնակայքում:
Նույն ժամանակահատվածում Թուրքիայից Վրաստան ռազմական-ավիացիոն արտադրանքների արտահանումները կազմել են 170 հազար դոլար: Մարտին դրանք կազմել են 187 հազար դոլար, այսինքն, ապրիլին արտահանումների ծավալներում մեծ փոփոխություն չի եղել:
Ապրիլին Թուրքիան Իրան է արտահանել 243 հազար դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք: Մարտին Թուրքիայից Իրան ռազմական-ավիացիոն արտադրանքների մատակարարումներ չեն եղել:
2018-ի ապրիլին Թուրքիայի ռազմական-ավիացիոն արտադրանք ստացած երկրների շարքում առաջատարներն են.
- ԱՄՆ — 69 միլիոն
- Օման – 49,6 միլիոն
- Գերմանիա — 15,5 միլիոն
Նշենք, որ Օման արտահանումների մեծացումը հավանաբար պայմանավորված է այդ երկրի թուրքական FNSS ռազմարդյունաբերական ընկերությունը արտադրության Pars 8×8 զրահափոխադրիչների արտահանումով:
Ընդհանուր առմամբ, Թուրքիան մարտին այլ երկրներ է արտահանել շուրջ 190 միլիոն ամերիկյան դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք:
Մարտ ամսվա տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ: