Daily Archives: Մայիս 21, 2018

Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Թաքցրած կորուստ Ադրբեջանի ԶՈւ-ում Մայիս 21, 2018 22:09 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 21-ին, Եվլախի շրջանում սպանվել է Թարթառի շրջանի Սարով գյուղի բնակիչ, Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Փաշաև Շահրիյար Գյունդուզ օղլուն (Paşayev Şəhriyar Gündüz oğlu)։ Continue reading

Բակո Սահակյանը և Դավիթ Տոնոյանը քննարկել են բանակաշինության հարցեր

Բակո Սահակյանը ընդունել է Դավիթ Տոնոյանին Մայիս 21, 2018 16:42 | RAZM.INFO - Մայիսի 18-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Այս մասին հայտնում է ՊՆ կայքը: Continue reading

Իրանը կշարունակի օգնել Սիրիային այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը կա. Ղասեմի

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողները զորահանդեսի ժամանակ. 22/9/2017 Մայիս 21, 2018 16:36 | RAZM.INFO - Մայիսի 21-ին Իրանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Բահրեմ Ղասեմին արձագանքել է  Ռուսաստանի նախագահի՝ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևի հայտարարությանը, առ այն, որ Սիրիայում գտնվող օտարերկրյա  ռազմական ստորաբաժանումները այդ թվում՝ իրանական, պետք է լքեն Սիրիան։ Continue reading

Թուրքիայի զինուժը հերթական «Աթաք» ուղղաթիռն է ստացել

Թուրքիայի ԶՈւ Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռ Մայիս 21, 2018 15:16 | RAZM.INFO - Մայիսի 18-ին Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարության է հանձնվել թուրք-իտալական համատեղ արտադրության ևս մեկ միավոր «Աթաք» (T-129 Atak) հարվածային ուղղաթիռ:  Continue reading

Սիրիայի բանակը ԻՊ զինյալներից ազատագրել է պաղեստինցի փախստականների ճամբարը

ԻՊ զինյալները Դամասկոսի հարավում Սիրիայի բանակի բժշկական տարհանման մեքենա են խոցել. 15.05.2018 Մայիս 21, 2018 13:35 | RAZM.INFO - Մայիսի 21-ին Սիրիայի կառավարական բանակը ազատագրել երկրի մայրաքաղաք Դամասկոսից հարավ գտնվող պաղեստինցի փախստականների «Յարմուք» ճամբարը: Դրա մեծ մասը վերահսկում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները:  Continue reading

Նախորդ շաբաթ Սիրիայում ձերբակալել, հետո ազատել են ֆրանսիացի զինծառայողների

Սիրիայում Ֆրանսիայի ԶՈւ զինծառայողներ (արխիվ) Մայիս 21, 2018 13:23 | RAZM.INFO - Մայիսի 17-ին Սիրիայի Հասաքա նահանգում այդ երկրի կառավարական ուժերը ձերբակալել էին Ֆրանսիայի ԶՈւ 60 հատուկջոկատայինի: Ֆրանսիացի զինծառայողներին արդեն ազատ են արձակել, քանի որ նրանք Սիրիայի բանակի վերահսկած գոտում սխալմամբ էին հայտնվել: Continue reading

Թուրքիայում պայթյունի արդյունքում սպանվել է 2 թուրք զինծառայող

Աղրը նահանգում, թուրք-քրդական բախման հետևանքով, մեկ քաղաքացի է զոհվել, աղբյուրը՝ «Դողա» լրատվական գործակալության Մայիս 21, 2018 11:44 | RAZM.INFO - Մայիսի 20-ին Թուրքիայի Աղրը (Արարատ) նահանգի Դողու Բայազեթ գավառում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթելու արդյունքում սպանվել է 2 թուրք զինծառայող: Թուրքական կողմի պնդմամբ՝ պայթուցիկ սարքը տեղադրել է «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (PKK): Continue reading