Այսօր՝ մայիսի 14-ին, Երուսաղեմում անցկացվել է ԱՄՆ դեսպանատան պաշտոնական բացումը: Արարողությանը զուգահեռ Իսրայելի սահմանին՝ Գազայի հատվածում բախումներ են եղել պաղեստինցի երիտասարդների և իսրայելցիների զինվորականների միջև: Դրանց հետևանքով մահացել է շուրջ 40 պաղեստինցի:
AFP գործակալության տվյալներով բախումներին մասնակցել է Գազայի շուրջ 15 հազար բնակիչ: Բախումներ են եղել նաև Հորդանանի արևմտյան ափին:
VIDEO: Clashes have erupted between Palestinians and Israeli forces along the Gaza Strip's border with Israel ahead of the controversial inauguration of the US embassy in Jerusalem pic.twitter.com/lR70N5wPOQ
— AFP news agency (@AFP) May 14, 2018
Պաղեստինցիների ակցիան ԱՄՆ դեսպանատան բացումից բացի կապ ունի նաև մայիսի 15-ի հետ, որը պաղեստինցիների սեփական հողերից վտարման օրն է՝ «Նակբա» օրը:
Հիշեցնենք, որ Իսրայելի հետ սահմանին բողոքի առաջին ակցիաները անցկացվել են մարտի 30-ին, այս օրերի ընթացքում իսրայելցի զինվորականները սպանել են տասնյակ պաղեստինցիների, վիրավորել՝ հազարի:
Իսրայելի Պաշտպանության բանակի ունեցած տվյալներով՝ անկարգություններին մասնակցել է 35 հազար մարտ: Դրա հետ մեկտեղ կրակը բացվում է միայն այն դեպքում, երբ անմիջական վտանգ է սպառնում զինվորականների համար: Իսրայելի ՊԲ-ն տարածել է տեսագրությունում, որտեղ 3 մարդ (ըստ Իսրայլեի ՊԲ-ի՝ պաղեստինցիներ) փորձում է սահմանին ինքնաշեն պայթուցիկ սարք, որից հետո կրակ է բացվում:
A short while ago, 3 terrorists attempted to place an explosive device near the security fence in Rafah, under the cover of violent riots. In response, the IDF fired at the terrorists, who were killed pic.twitter.com/LFRRyfHDzl
— IDF (@IDFSpokesperson) May 14, 2018
Սահմանին իրավիճակը շարունակվում է լարված մնալ: