Daily Archives: Մայիս 7, 2018

Հայկական բանակը «հակառակորդի» սահմանը հատելուն պատասխանում է «Սմերչով». վարժանքներ

«Սմերչ» ՀԿՌՀ-ի արձակած հրթիռն օդում. 2018 ապրիլ Մայիս 7, 2018 16:39 | RAZM.INFO - ՀՀ ԶՈւ հրթիռային զորամասի անցկացրած զորավարժության սցենարով պայմանական հակառակորդը վարժանքների քողի տակ ուժեր է խմբավորում, հարձակվում, հետ մղվում, ապա վերախմբավորվում և հատում ՀՀ պետական սահմանը, որին ի պատասխան հայկական զինանոցի «Սմերչ» համակարգերը կրակում են առաջանային նշանակետերի և դեսանտագրոհային գումարտակի վրա: Continue reading

Եթե ԱՄՆ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառի, Անկարան կպատասխանի. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու Մայիս 7, 2018 14:43 | RAZM.INFO - Մայիսի 6-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից F-35 կործանիչների վաճառքի չեղարկումն անընդունելի է և, նման զարգացման դեպքում, Թուրքիան պատասխան քայլեր կձեռնարկի:  Continue reading

«Պետք է կանգնեցնել Իրանին՝ անգամ հակամարտության գնով». Նեթանյահու

Բենյամին Նեթանյահու Մայիս 7, 2018 14:41 | RAZM.INFO - Մայիսի 6-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի հանդուրժելու իր հյուսիսային սահմանների մոտ Իրանի ռազմական ներկությունը, քանի որ այն ուղղված է Իսրայելի դեմ։ Ըստ այդմ՝ Իսրայելը վճռական է Իրանին կանգնեցնելու հարցում, եթե անգամ այն  հակամարտության հանգեցնի։  Continue reading

Սկսվել է Սիրիայի Հոմսի Ռաստան շրջանից զինյալների խմբի դուրսբերումը

Զինյալները և նրանց ընտանիքները դուրս են բերվում Սիրիայի Ռաստան շրջանից. 07.05.2018 Մայիս 7, 2018 14:22 | RAZM.INFO - սիրիայի Հոմս նահանգի Էր-Ռաստան քաղաքից սկսվել է շուրջ 3000 զինյալների և նրանց ընտանիքների անդամների դուրսբերումը: Նշված անձինք կուղրակվեն Սիրիայի հյուսիս՝ Թուրքիայի վերահսոկղության տակ գտնվող Ջարաբլուս: Continue reading

Մակրոն. Եթե Թրամփը դուրս գա Իրանի միջուկային համաձայնագրից, կարող է պատերազմ սկսվել

Իրանի նախագահ Հասան Ռուհանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ Մայիս 7, 2018 14:01 | RAZM.INFO - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ, եթե Միացյալ Նահանգները դուրս գա Իրանի հետ միջուկային համաձայնագրից, ապա դա կարող է պատերազմի հանգեցնել. փոխանցում է Reuters-ը:  Continue reading

Al Jarida. Իսրայելն Իրանի միջուկային ծրագրի փաստաթղթերն Ադրբեջանով է դուրս հանել

Իսրայելի վարչապետի ցուցադրած «իրանական միջուկային արխիվը» Մայիս 7, 2018 13:45 | RAZM.INFO - Իսրայելի հատուկ ծառայությունները Իրանի միջուկային ծրագրին վերաբերող փաստաթղթերի արխիվը կարողացել են այդ երկրից գողանալ մաքսանենգների օգնությամբ: Ըստ որում, փաստաթղթերը Իրանից հանվել և Իսրայել են տեղափոխվել Ադրբեջանի տարածքով: Նման տեղեկություն հաղորդել է քուվեյթական Al Jarida կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին: Continue reading

«Իսլամական պետությունը» ստանձնել է Նիժնի Նովգորոդի հարձակման պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները Մոսուլում Մայիս 7, 2018 12:55 | RAZM.INFO - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է մայիսի 4-ին Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում ոստիկանների վրա իրականացված հարձակման պատասխանտվությունը: Միջադեպի արդյունքում վիրավորվել էր 3 ոստիկան, իսկ հարձակվողն ինքնասպան էր եղել: Continue reading

Էրդողանն իր ընտրողներին խոստանում է նոր պատերազմ Սիրիայում և Իրաքում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան Մայիս 7, 2018 12:32 | RAZM.INFO - Թուրքիան քրդական ուժերի դեմ ռազմագործողությունը կշարունակի Սիրիայի Քոբանիից մինչև Հասաքա ընկած բոլոր վայերում, Իրաքում՝ Սինջարից մինչև Քանդիլ: Նման հայտարարությամբ իր ընտրողներին դիմել է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Continue reading

Իրաքը կրկին հրթիռակոծել է Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերը

Իրաքի՝ ԱՄՆ-ից ստացած F-16C կործանիչ Մայիս 7, 2018 12:03 | RAZM.INFO - Մայիսի 6-ին Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հրամանով Իրաքի օդուժը հրթիռակոծել է Սիրիայի Դեշաիշա քաղաքից հարավ գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը։  Continue reading

Իրանը և Օմանը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր

Իրանի և Օմանի ռազմական համագործակցության հարցերով համատեղ կոմիտեի 14-րդ նիստը Մայիս 7, 2018 12:00 | RAZM.INFO - Մայիսի 5-ին Թեհրանում Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի միջազգային հարցերով տեղակալ Ղադիր Նեզամիի և Օմանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ռաշիդ բին Սաիդ ալ-Բալուշիի ղեկավարությամբ ացկացվել է Իրանի և Օմանի  ռազմական համագործակցության հարցերով ընդհանուր կոմիտեի 14-րդ նիստը։ Continue reading