Վարժանքներ. ՀՀ ԶՈւ-ն հետ է մղել «հակառակորդին», հարձակվել և վերականգնել առաջնագիծը

Մայիսի 2-ից 4-ը ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսում անցկացվել է գումարտակային ցուցադրական մարտավարական զորավարժություն, որն ուղեկցվել է մարտական կրակով: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր»  կայքը:

4-րդ կորպուսի զորավարժությունից

4-րդ կորպուսի զորավարժությունից

Կրակային փուլին մասնակցում են զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարները, մարտական պատրաստության գծով տեղակալները, գումարտակների հրամանատարները և տեղակալները:

Համաձայն զորավարժության պլանի` գումարտակը և ուժերը մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի բերվելուց հետո ռազմերթով գնում  են պաշտպանության շրջան՝ ընթացքում ոչնչացնելով հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբը, զբաղեցնում նախորոշված շրջանը և նախապատրաստվում պաշտպանության:

Պաշտպանողական մարտի պլանավորման և կազմակերպման ընթացքում իրականացվում են ինժեներական աշխատանքներ, քողարկվում է զինտեխնիկան:

Ստորաբաժանումները վարում են պաշտպանողական մարտ, կանգնեցնում են հակառակորդը, ապա հակագրոհում՝ մարտական կրակով ոչնչացնելով հակառակորդին և վերականգնում առաջնագիծը:

Զորավարժության ղեկավարել է զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը: Նա բարձրաձայնել է որոշ ուղղություններով բացթողումները և տվել ցուցումներ՝ թերությունները շտկելու և հետևություններ անելու:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *