6 բանգլադեշցիները հայտնում են, որ մոլորվել են և Թուրքիայի փոխարեն հայտնվել ՀՀ-ում

ԱԱԾ նախնական տվյալներով ՝ 2018-ի մայիսի 8-ին` կեսգիշերն անց, Բանգլադեշի 6 քաղաքացի ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքի հարակից հատվածով հատել են հայ-ադրբեջանական (Նախիջևան) սահմանը,  որից հետո բռնվել են հերթապահություն իրականացնող ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից:

Նշված անձինք ցուցմունքներ տալով հայտարարել են, որ աշխատանք գտնելու նպատակով մտադիր են եղել Իրանի տարածքով անցնել Թուրքիա, սակայն մոլորվելով  պատահաբար հայտնվել են Հայաստանում:

Հայ-ադրբեջանական սահմանը հատած Բանգլադեշի քաղաքացիները. Էկրանի պատկերը՝ ԱԱԾ տեսանյութից

Հայ-ադրբեջանական սահմանը հատած Բանգլադեշի քաղաքացիները. Էկրանի պատկերը՝ ԱԱԾ տեսանյութից

Բանգլադեշի 6 քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի («մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը») հատկանիշներով, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ անձանց ինքնությունը պարզելու, ցուցմունքների արժանահավատությունը, սահմանահատման իրական դրդապատճառները, ինչպես նաև  ծայրահեղական և ահաբեկչական խմբավորումներին նրանց առնչությունը ստուգելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:  (Տեսանյութ)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *