Daily Archives: Մայիս 4, 2018

Կառավարությունը ընդունել է ամառային զորակոչ և զորացրում կատարելու մասին որոշումը

Մայիս 4, 2018 16:31 | RAZM.INFO - ՀՀ ժամանակավոր կառավարությունը հայտարարում է 2018 թվականի մայիս-հուլիս ամիսներին ՀՀ արական սեռի քաղաքացիների պարտադիր զինծառայության և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչի մասին:  Continue reading

Էգեյան ծովում թուրքական բեռնատար նավը հարվածել է Հունաստանի ՌԾՈւ նավին

Էգեյան ծովում թուրքական բեռնատար նավը հարվածել է Հունաստանի ՌԾՈւ նավին Մայիս 4, 2018 14:12 | RAZM.INFO - Մայիսի 4-ի վաղ առավոտյան թուրքական բեռնատար նավը հարվածել է Էգեյան ծովում  պարեկություն իրականացնող Հունաստանի ռազմածովային ուժերի «Արմատոլոս» հրետանային նավին:  Continue reading

Վաշինգտոնը շարունակում է անընդունելի համարել Թուրքիայի կողմից Ս-400 ՀՕՊ համակարգերի գնումը

Ռուսաստանի բանակի Ս-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը զորավարժության ժամանակ Մայիս 4, 2018 13:57 | RAZM.INFO - ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նաուերտը մայիսի 3-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն լուրջ մտահոգություններ ունի Թուրքիայի կողմից ռուսաստանյան Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հարցում: Այս հարցն ԱՄՆ-ն կբարձրացնի Թուրքիային ցանկացած համակարգ վաճառելուց առաջ: Continue reading

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղի ՀՕՊ ուժերը ոչնչացրել են պայմանական օդային թիրախներ

«Պալմա» զենիթահրետանային կայան Մայիս 4, 2018 13:35 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի Կասպյան նավատորմիղի հակաօդային պաշտպանության պարեկային ուժերը  պայմանական օդային թիրախների հայտնաբերման և պայմանական հակառակորդի օդային հարվածները կասեցնելու թեմայով վարժանքներ են անցկացրել գիշերային ժամերին։ Continue reading

2018-2019 ուստարվա համար «Պատիվ ունեմ» ծրագրով տարկետում կտրվի 500 հոգու

Կուրսանտները նշում են Վազգեն Սարգսյանի 55-ամյակը Մայիս 4, 2018 13:35 | RAZM.INFO - 2018-2019 ուստարվա շրջանակներում «Պատիվ ունեմ» ծրագրով հատկացվում է ՀՀ ՊՆ համար անհրաժեշտ 500 տեղ: Տեղերը հատկացվում են կրտսեր սպայական կազմի պաշտոնների համալրման նպատակով՝ պետության կողմից ոուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ: Ծրագրով անցնողները ուսումնառության ընթացքում ստանում են տարկետման իրավունք:  Continue reading

Աֆրին շրջանում պայթյունի արդյունքում սպանվել է 1 թուրք զինծառայող

Թուրքիայի ԶՈւ զինծառայողները և զինտեխնիկա Սիրիայի Աֆրին շրջանում Մայիս 4, 2018 11:44 | RAZM.INFO - Մայիսի 3-ին Սիրիայի Աֆրին շրջանում Թուրքիայի զինուժի ականազերծման աշխատանքների ժամանակ պայթյուն է եղել, արդյունքում սպանվել է 1 թուրք զինծառայող:  Continue reading

[Լրացված] Մայիսի 4-ին մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Մայիս 4, 2018 11:22 | RAZM.INFO - Մայիսի 4-ին, ժամը 01.10-ին սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Արթուր Արտյոմի Գասպարյանի (ծնված 1998թ.) մարմինը՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորումով: Continue reading

Թուրքիայի զինված ուժերում շարունակվում է «գյուլենականների որսը»

Թուրքիայում 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո ուժայինների ձերբակալություներ Մայիս 4, 2018 10:19 | RAZM.INFO - Մայիսի 3-ին Թուրքիայի Քոնյա նահանգի դատախազությունը Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի» դեմ հետաքննության շրջանակներում լիազորել է ձերբակալել Թուրքիայի զինված ուժերում ծառայող ևս 70 մարդու, այդ թվում նաև գործող զինծառայողների:  Continue reading

Վրաստանի ԶՈւ զինծառայողները մասնակցում են Էստոնիայում խոշորամասշտաբ զորավարժությանը

Էստոնիայում անցկացվող «Spring Storm-2017» («Գարնանային փոթորիկ») միջազգային զորավարժությունը. (արխիվ) Մայիս 4, 2018 10:01 | RAZM.INFO - Էստոնիայում սկսվել է Siil-2018 խոշորամասշտաբ զորավարժությունը, որին մասնակցում են նաև Վրաստանի ԶՈւ ստորաբաժանումներ: Ընդհանուր առմամբ, վարժանքներին մասնակցելու է 15 հազար զինծառայող:  Continue reading