Daily Archives: Մայիս 25, 2018

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղի ՀՕՊ ուժերը ոչնչացրել են պայմանական անօդաչու թռչող սարքեր

«Պալմա» զենիթահրետանային կայան Մայիս 25, 2018 15:54 | RAZM.INFO - Մայիսի 24-ին Ռուսաստանի զինված ուժերի Կասպյան նավատորմիղում պայմանական հակառակորդի անօդաչու թռչող սարքերը հայտնաբերելու և ոչնչացնելու թեմայով վարժանքներ են անցկացվել Դաղստանում։ Վարժանքներին ներգրավվել են «Թաթարստան», «Դաղստան» հրթիռային և «Վելիկիյ Ուստյուգ» փոքր հրթիռային նավերը։ Continue reading

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանական և թուրքական ավիաընկերությունների նկատմամբ

Իրանական Mahan Air ավիաընկերության ինքնաթիռ Մայիս 25, 2018 14:31 | RAZM.INFO - Մայիսի 24-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել իրանական 2 և թուրքական 4 ավիաընկերությունների նկատմամբ։ Ավիաընկերությունները մեղադրվում են իրանական Meraj Air և  Mahan Air ավիաընկերություններին նյութատեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ։   Continue reading

Պայթյուն Թուրքիայի խոշոր ռազմարդյունաբերական գործարաններից մեկում. կա մեկ զոհ

Թուրքիայի պաշտպանության նախարարն այցելել է MKEK ընկերության պայթած արտադրամաս. 24.05.2018 Մայիս 25, 2018 13:44 | RAZM.INFO - Թուրքիայում պայթյուն է գրանցվել խոշոր ռազմարդյունաբերական MKE ընկերությանը պատկանող հրթիռային վառելիքի և պայթուցիկ նյութերի արտադրության գործարաններից մեկում: Պայթյունի հետևանքով մահացել է մեկ աշխատակից, ևս 4-ը՝ վիրավորվել: Continue reading

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ՏՏ ոլորտում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ

ՀՀ ԶՈւ կիբերանվտանգության մասնագետ զինծառայողներ Մայիս 25, 2018 12:50 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ: Continue reading

Իրանի հոգևոր առաջնորդը Միջուկային համաձայնագրի պահպանման համար պահանջներ է ներկայացրել Եվրոպային

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին և նախագահ Հասան Ռոհանին Մայիս 25, 2018 10:30 | RAZM.INFO - Մայիսի 23-ին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ Գերմանիային, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային է ներկայացրել այն պահանջները, որոնց կատարման դեպքում Միջուկային համաձայնագիրը կարող է պահպանվել։ Continue reading