Թուրքիայում պայթյուն է գրանցվել խոշոր ռազմարդյունաբերական MKE ընկերությանը պատկանող հրթիռային վառելիքի և պայթուցիկ նյութերի արտադրության գործարաններից մեկում: Պայթյունի հետևանքով մահացել է մեկ աշխատակից, ևս 4-ը՝ վիրավորվել: Պայթյունի վայր այսօր՝ մայիսի 24-ին, այցելել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին:
Պայթյունը եղել է մասնավորապես «Բաուրթսան» ընկերության հրթիռային վառելիքի մշակման և արտադրության արտադրամասում: Շենքն ամբողջությամբ վնասվել է:
Milli Savunma Bakanımız Nurettin Canikli, kazanın meydana geldiği Elmadağ Barutsan Roket ve Patlayıcı Fabrikasında incelemelerde bulundu. Kazanın nedeni ile ilgili adli ve idari çalışma başlatılmıştır. pic.twitter.com/LPHnOY9pGj
— Savunma Bakanlığı (@tcsavunma) May 24, 2018
Մեքենաշինական և քիմիական արդյունաբերության MKE ընկերությունը, ում պատկանում է այդ արտադրամասը, Թուրքիայի 5 խոշոր ռազմարդյունաբերական ընկերություններից մեկն է: Հենց այս ընկերությունն է նաև զբաղվում Թուրքիայի բանակի համար գերմանական արտոնագրով տեղական MPT-55 և MPT-76 ավտոմատների արտադրությամբ:
Ընկերության հետ ակտիվորեն համագործակցում է նաև Ադրբեջանը: 2013 թվականի տվյալներով Բաքուն MKE-ի արտասահմանյան պատվիրատուների թվում 6-րդն էր: