Ադրբեջանը թուրքական MKE ընկերության 2013-ի պատվիրատուներից 6-րդն է

Թուրքիայի մեքենաշինական և քիմիական արդյունաբերության ընկերությունը (MKE) հրապարակել է 2013-ի իր գործունեության վերաբերյալ զեկույցը, որի համաձայն՝ Ադրբեջանը գնած սպառազինության արժեքով գնորդների շարքում զբաղեցնում է 6-րդ տեղը, ըստ այդմ՝ MKE-ից 2013-ին պատվիրել է մոտ 967 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով զենք-զինամթերք։

Ինչպես հետևում է MKE-ի զեկույցից, 2013-ին Ադրբեջանը գրեթե 335 տոկոսով ավել գումարի զենք-զինամթերք է գնել ընկերությունից՝ 2012-ի համեմատ (2012-ին սույն ցուցանիշը կազմել է մոտ 292 հազար ԱՄՆ դոլար)։

Հարկ է նշել, որ Ադրբեջանը MKE-ից գնել է դիպուկահար հրացաններ, ինքնաձիգեր, ռազմական նշանակության այլ արտադրանքներ։

Ադրբեջանում 2014-ի սեպտեմբերի 11-13-ը կայանալիք ADEX-2014 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու է նաև Թուրքիան, որը ներկայացնելու են ավելի քան 20 ընկերություններ, այդ թվում՝ MKE-ն։
Նկատենք նաև, որ MKE ընկերությունը զբաղվում է Մեհմեթչիք-1 ինքնաձիգի արտադրությամբ։ Այն ստեղծվել է գերմանական ինքնաձիգի հիման վրա։

Թուրքական ինքնաձիգի ստեղծման համար գերազանցապես կիրառվել են գերմանական Heckler & Koch HK416 ինքնաձիգի լուծումները, ինչպես նաև նրանք արտաքնապես չափազանց նման են, ինչն էլ գերմանական կողմի դժգոհությունն էր առաջ բերել։

Heckler & Koch ընկերությունը պահանջել էր Թուրքիայից տեղական արտադրություն ներկայացվող ինքնաձիգի համար ձեռք բերել համապատասխան արտոնագիր։
Այս ամենի հետևանքով ինքնաձիգի արտադրությունը ձգձգվում էր, սակայն թուրքական կողմին հաջողվել է լուծել արտոնագրի հետ կապված հարցերը, ինչից հետո հնարավոր է եղել շարունակել աշխատանքները։

Թուրքիայում պատրաստվում են Մեհմեթիչ-1-ով փոխարինել թուրքական զինուժում ներկայում կիրառվող Heckler & Koch G-3 ինքնաձիգերը, որոնք թուրքերն արդեն հնացած են համարում։ Թուրքական սպառազինությունում շուրջ 500 հազար G-3 ինքնաձիգ կա։

One response to “Ադրբեջանը թուրքական MKE ընկերության 2013-ի պատվիրատուներից 6-րդն է

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. մայիսի 11-17 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *