Daily Archives: Մայիս 3, 2018

Բակո Սահակյանը եղել է առաջնագծում և ծանոթացել է իրավիճակին

Բակո Սահակյանը ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ. Լուսանկարը՝ Արցախի ղեկավարի կայքից Մայիս 3, 2018 16:26 | RAZM.INFO - Մայիսի 3-ին  Բակո Սահակյանը և գեներալ-լեյտենանտ Լևոն  Մնացականյանը այցելել են առաջնագիծ, տեղում ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրավիճակին, հակառակորդի հավանական ոտնձգությունները կանխելու ուղղությամբ իրականացված ու շարունակվող աշխատանքներին: Continue reading

Գերմանիայում 128 Eurofighter կործանիչից միայն 4-ն է պատրաստ մարտի. Der Spiegel

Eurofighter EF-2000 Typhoon կործանիչ, Գերմանիայի ՌՕՈւ Մայիս 3, 2018 14:46 | RAZM.INFO - Գերմանական Der Spiegel պարբերականը պնդում է, թե այդ երկրի ռազմաօդային ուժերի 128 միավոր Eurofighter Typhoon կործանիչներից միայն 4-ն է պատրաստ մարտի, մյուսները խնդիրներ ունեն: Սրանից արվում է հետևություն, թե Գերմանիան չի կարող կատարել ՆԱՏՕ-ի շրջանակներում իր պարտավորությունները: Continue reading

ԵԱՀԿ դիտարկում Թալիշ գյուղի հարավարևելյան ուղղությամբ

ԵԱՀԿ մշտադիտարկում Մայիս 3, 2018 13:25 | RAZM.INFO - Մայիսի 3-ին ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել  Արցախի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։  Continue reading

Միջերկրական ծովում վթարվել է Ռուսաստանի օդուժի Սու-30ՍՄ կործանիչ

ՌԴ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչները «Հմեյմիմ» ռազմաբազայում Մայիս 3, 2018 12:38 | RAZM.INFO - Մայիսի 3-ի առավոտյան Միջերկարական ծովի տարածքում՝ Սիրիայի «Հմեյմիմ» ավաբազայից դուրս գալուց հետո, վթարվել է Ռուսաստանի օդադեսանտային ուժերի Սու-30ՍՄ կործանիչ: Վթարի հետևանքով երկու օդաչուներն էլ զոհվել են:  Continue reading

Արցախի ՊԲ-ն հերքում է Ադրբեջանում քաղաքացիականների վրա կրակելու մասին տեղեկությունը

Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում: Մայիս 3, 2018 12:33 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 3-ին, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնել են, թե Պաշտպանության բանակը թիրախավորել է Աղդամի հատվածում աշխատանքներ իրականացնող քաղաքացիական մեքենա: ՊԲ մամուլի ծառայությունը հերքում է այս տեղեկությունը և նշում, որ դա Բաքվի տարածած ապատեղեկատվությունն է: Continue reading

ԱՄՆ-ում C-130 Hercules բեռնատար ինքնաթիռ է վթարվել. զոհվել է 9 մարդ

ԱՄՆ-ում C-130 Hercules բեռնատար ինքնաթիռ է վթարվել Մայիս 3, 2018 11:27 | RAZM.INFO - Մայիսի 2-ին Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգում վթարվել է ԱՄՆ Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի C-130J Hercules բեռնատար ինքնաթիռ: Ինքնաթիռում գտնվել է 9 մարդ, բոլորը մահացել են:  Continue reading

Զինյալների վերջին խմբերը դուրս են գալու Սիրիայի Համա և Հոմս նահանգներից

Զինյալների դուրսբերումը Հոմս քաղաքից. (արխիվ) Մայիս 3, 2018 10:37 | RAZM.INFO - Մայիսի 1-ին Սիրիայի իշխանությունները Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի հետ միասին համաձայնություն են եկել ծայրահեղ զինյալ խմբավորումների հետ երկրի Համա նահանգի հարավային շրջաններից և Հոմսի հյուսիսից ամբողջությամբ դուրս գալու վերաբերյալ:  Continue reading

Նյու Յորքի դատարանը Իրանին պարտավորեցրել է փոխհատուցել սեպտեմբերի 11-ի զոհերի հարազատներին

Սեպտեմբերի 11-ի Նյու Յորքի ահաբեկչությունը Մայիս 3, 2018 10:17 | RAZM.INFO - Մայիսի 1-ին Նյու Յորքի դաշնային դատարանը ընդունել է որոշում, համաձայն որի Իրանը պարտավորվում է սեպտեբերի 11-ի նյույորքյան ահաբեկչության զոհերի հարազատներին միլիարդավոր դոլարների փոխհատուցում վճարել: Այս մասին տեղեկացնում է ամերիկյան abcNews  լրատվակայքը: Continue reading

Թուրքիան հերթական զորախումբն է ուղարկել Սիրիայի Իդլիբ նահանգ

Թուրքական շարասյուն Սիրիայի Իդլիբ նահանգի հյուսիս-արևելքում, Մորքա բնակավայրի մոտակայքում. ©@NovostiDamask Մայիս 3, 2018 10:02 | RAZM.INFO - Մայիսի 2-ին Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների և զինտեխնիկայի հերթական խումբն ուղղարկվել է Սիրիայի հյուսիային Իդլիբ նահանգի «ապաէսկալացման գոտի»: Continue reading