Daily Archives: Մայիս 18, 2018

ԵՄ տարածքում Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները չեն գործի

ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի հետ կնքած Միջուկային համաձայնագրից Մայիս 18, 2018 17:00 | RAZM.INFO - Մայիսի 18-ին Եվրոպական հանձնաժողովը Իրանի նկատմամբ կիրառվելիք ԱՄՆ պատժամիջոցներից եվրոպական  ընկերությունները պաշտպանելու համար սկսել է «արգելափակման մասին կանոնակարգի» ակտիվացման գործընթացը: Կանոնակարգը եվրոպական ընկերություններին արգելելու է կատարել ԱՄՆ արտատարածքային պատժամիջոցները: Continue reading

ԱԳՆ և ՊՆ ղեկավարները այցելել են Նախիջևանի ուղղությամբ առաջնագիծ

Մայիս 18, 2018 16:38 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության և ՀՀ արտաքին գործերի նախարարներ Դավիթ Տոնոյանը և Զոհրապ Մնացականյանը այցելել են ՀՀ հարավ-արևմտյան առաջնագիծ՝ Նախիջևանի ուղղությամբ։ Այս մասին իրենց ֆեյսբուքյան էջերում հայտնում են ՀՀ ՊՆ և ԱԳՆ մամուլի խոսնակներ Արծրուն Հովհաննիսյանը և Տիգրան Բալայանը։ Continue reading

Բակո Սահակյանն ընդունել է Արցախն ականազերծող կազմակերպության տնօրենին

Մայիս 18, 2018 14:36 | RAZM.INFO - Արցախի նախագահ Բակո Սահակյանը ընդունել է "HALO Trust" կազմակերպության գլխավոր տնօրեն Ջեյմս Կովանին: Հանդիպմանը մասնակցում է նաև արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը։ Continue reading

Դավիթ Տոնոյանը Անջեյ Կասպրշիկի ուշադրությունը հրավիրել է հակառակորդի գործողությունների վրա

Դավիթ Տոնոյանը և Անջեյ Կասպրշիկը Մայիս 18, 2018 14:11 | RAZM.INFO - Մայիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանին ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը։ Continue reading

Թուրքիայի օդուժում ծառայած ևս 100 նախկին զինվորական կձերբակալվի

Թուրքիայում 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձի տապալումից հետո արված լուսանկար Մայիս 18, 2018 13:30 | RAZM.INFO - Մայիսի 17-ին Անկարայի հանրապետական դատախազությունը Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի» դեմ հետաքննության շրջանակներում լիազորել է ձերբակալել Թուրքիայի ռազմաօդային ուժերի 101  նախկին զինվորականի:  Continue reading

ԱՄՆ-ն զինտեխնիկայի նոր խմբաքանակ է մատակարարել Սիրիայի քրդերին

Ամերիկյան Oshkosh M-ATV զրահամեքենա Սիրիայի Հասաքա նահանգում․ 17․05․2018թ․ Մայիս 18, 2018 12:38 | RAZM.INFO - Սիրիայի Հասաքա նահանգի՝ քրդերի վերահսկողության տակ գտնվող Թել Բիդե քաղաքում նկատվել է զրահամեքենաներ և այլ տեխնիկա տեղափոխող ամերիկյան շարասյուն։ Զինտեխնիկան, դատելով առկա տվյալներից, նախատեսված է քուրդ-արաբական ստորաբաժանումների համար։ Continue reading

Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում

Թուրքիայի ԶՈւ F-16 կործանիչ Մայիս 18, 2018 11:43 | RAZM.INFO - Մայիսի 17-18-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին Իրաքի հյուսիսային մի քանի շրջաններում:  Continue reading