Daily Archives: Մայիս 2, 2018

Աշխարհում ռազմական ծախսերի 80%-ը բաժին է ընկել 15 երկրի. SIPRI

2017 թ. ամենաշատ զենք վաճառած 15 երկրները ըստ SIPRI-ի. Մայիս 2, 2018 18:19 | RAZM.INFO - 2017 թ. աշխարհում 15 երկիր ռազմական ծախսերին հատկացրել է ընդհանուր 1 տրիլիոն 396 մլրդ ԱՄՆ դոլար: Սա աշխարհում ընդհանուր ծախսերի (1,739 մլրդ) 80%-ն է: Ցուցակը 610 մլրդ դոլար ծախսով գլխավորում է ԱՄՆ-ն, իսկ 18,2 մլրդ դոլարով եզրափակում է Թուրքիան: Continue reading

Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Իսրայել

Մայիս 2, 2018 15:50 | RAZM.INFO - Մայիսի 1-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան պաշտոնական այցով գնացել է Իսրայել։ Նրան դիմավորել է Իսրայելում իր պաշտոնակից Ավիգդոր Լիբերմանը։ 2016-ին նախարար դառնալուց ի վեր սա Իզորիայի առաջին այցն է Իսրայել։ Continue reading

Բակո Սահակյանը ՊԲ բարձրագույն հրամկազմի հետ քննարկել է սահմանային իրավիճակը

Մայիս 2, 2018 15:44 | RAZM.INFO - Մայիսի 2-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանը հանդիպել է պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ: Զեկույց է ներկայացրել նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։ Continue reading

Վարժանքների ընթացքում Ռուսաստանում կասեցրել են ահաբեկիչների «հարձակումը» զորամասերի վրա

ՌԴ ԶՈւ բալթյան նավատորմի Բ-265 «Կրասնոդար» սուզանավը Մայիս 2, 2018 15:18 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի Բալթյան նավատորմում զորամասերի վրա պայմանական ահաբեկիչների հարձակումը հետ մղելու վարժանքներ են անցկացվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Continue reading

Javelin հակատանկային համալիրներն արդեն Ուկրաինայի բանակում են

Javelin հակատանկային հրթիռային համալիրներ Մայիս 2, 2018 15:17 | RAZM.INFO - Վաղվանից Ուկրաինայի զինված ուժերի հակատանկային ստորաբաժանումները կսկսեն ամերիկյան Javelin համալիրների հաշվարկների պատրաստման գործնական պարապմունքները։ Համալիրները արդեն համալրել են Ուկրաինայի բանակի սպառազինությունը, հաստատել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը։ Continue reading

ՌԴ ԶՈւ «Շմել» կատերը հետ է մղել պայմանական դիվերսիոն խմբի հարձակումը

«Շմել» կատերը վարժանքների ընթացքում Մայիս 2, 2018 15:14 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմի 1204 «Շմել»նախագծի հրետանային կատերը Դոն գետում անցկացված վարժանքների ընթացքում հետ է մղել է պայմանական հակառակորդի հետախուզա-դիվերսիոն խմբի հարձակումը: Այս մասին մայիսի 1-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը: Continue reading

Հարավային Կորեան կողմ է ամերիկյան զորքերի մնալուն՝ չնայած հյուսիսի հետ խաղաղությանը

Հարավային և Հյուսիսային Կորեաների առաջնորդները Մայիս 2, 2018 15:05 | RAZM.INFO - Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ Հյուսիսի հետ խաղաղության համաձայնագիրը որևէ կապ չունի Հարավում տեղակայված ամերիկյան զինուժի հետ: ԱՄՆ զորքերը կշարունակեն մնալ Հարավային Կորեայի տարածքում: Continue reading

Քրդերը վերսկսել են Դեր Զորում «Իսլամական պետության» դեմ պայքարը

«Սիրիայի դեմոկրատական ուժերի» հրամանատարություն. SDF Մայիս 2, 2018 12:12 | RAZM.INFO - Մայիսի 1-2-ին Սիրիայի հարավում՝ Դեր Զորում, տեղակայված քուրդ-արաբական ուժերը վերսկսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմագործողությունները: Քրդական ուժերը դրանք դադարեցրել էին Թուրքիայի հարձակումների հետևանքով: Continue reading

Գերմանիան կարգելի զենքի վաճառքը Թուրքիային, ԱՄԷ-ին և Սաուդյան Արաբիային

ԻՊ-ն ռազմավար է վերցրել Թուրքիայի ԶՈւ Leopard 2 տանկ Մայիս 2, 2018 11:31 | RAZM.INFO - Գերմանիան սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Բունդեսթագում (խորհրդարան) ներկայացրել է նախագիծ, որով պետք է արգելափակվի զենքի վաճառքը Թուրքիային, Արաբական Միացյալ էմիրություններին և Սաուդյան Արաբիային: Continue reading

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանում ավարտվել են ամփոփիչ ստուգումները

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանում ավարտվել են ամփոփիչ ստուգումները Մայիս 2, 2018 10:17 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) զորամիավորումներում և զորամասերում՝ այդ թվում Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայում, ավարտվել են 2018-ի ձմեռային ուսումնական փուլի ամփոփիչ ստուգումները:  Continue reading