Daily Archives: Հունիս 13, 2017

ՀԱՊԿ երկրների ՊՆ ղեկավարների նիստին քննարկվել է 11 հարց

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների նիստը Հունիս 13, 2017 18:49 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունիսի 13-ին Մինսկում մասնակցել է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Continue reading

Նախիջևանում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությանը կիրառվող զինատեսակները (ՖՈՏՈ)

Թուրքական արտադրության «Սաքարյա T-122» ՀԿՌՀ Հունիս 13, 2017 17:59 | RAZM.INFO - Հունիսի 12-ից Նախիջևանում մեկնարկել էր Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժության հերթական փուլը: Զորավարժության վերաբերյալ ռեպորտաժներից մեկի հիման վրա ներկայացնում ենք զորավարժությանը ներգրավված զինտեխնիկայի տեսակները: Continue reading

Իրանում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 4 զինյալ

Իրանի Հորմոզգան նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 4 զինյալներից առգրավված զինամթերքը Հունիս 13, 2017 16:59 | RAZM.INFO - Հունիսի 12-ին Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Ռուդան շրջանում Իրանի ոստիկանության ուժերը հայտնաբերել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 4 զինյալի։ Զինյալները սպանվել են ոստիկանների հետ բախումների արդյունքում։ Continue reading

Սիրիայում սպանվել է ևս մեկ իրանցի զինծառայող

ԻՀՊԿ Հունիս 13, 2017 16:32 | RAZM.INFO - Հունիսի 12-ին Սիրիայում սպանվել է իրանցի զինծառայող Հեյդար Ջալիլավանդը։ Զինծառայողը ծնունդով Իրանի հյուսիսային Քարաջ քաղաքից էր։ Նշվում է, որ Ջալիլավանդը Սիրիա մեկնել է որպես կամավոր։ Continue reading

ՀՀ ԱԻ նախարարը ընդունել է Ջեյմս Ապատուրայի գլխավորած պատվիրակությանը

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայի պատվիրակությանը Հունիս 13, 2017 15:33 | RAZM.INFO - Հունիսի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի ղեկավարած պատվիրակությանը: Continue reading

Սաուդյան Արաբիան ստացել է բրիտանական կործանիչների վերջին խմբաքանակը

Սաուդյան Արաբիայի ԶՈւ Eurofighter Typhoon կործանիչ Հունիս 13, 2017 14:44 | RAZM.INFO - Հունիսի 6-ին բրիտանական BAE Systems ընկերությունը Սաուդյան Արաբիային մատակարարել է պայմանագրով նախատեսված 72 միավոր Eurofighter Typhoon կործանիչների վերջին խմբաքանակը: Continue reading

Հունիսի 13-ին կհանդիպեն ՀԱՊԿ անդամ երկների պաշտպանության նախարարները

Հեկտեմբերի 14-ին Երևանում կայացել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստը Հունիս 13, 2017 13:57 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 13-ին, Մինսկում կկայանա ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, որին կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Համատեղ նիստն անցկացվելու է նեղ և ընդլայնված կազմով (պատվիրակությունների մասնակցությամբ): Continue reading

Թուրք-քրդական բախումները երկուստեք կորուստներով շարունակվում են

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր թաղամասում. 28.01.2016 թ. Հունիս 13, 2017 13:16 | RAZM.INFO - Հունիսի 12-ին Թուրքիայի տարբեր նահանգներում շարունակվել են թուրքական զինուժի, ուժային կառույցների և «Քրդստանի աշխատավորական կոսւակցության» (PKK) միջև բախումները: Թուրքական կողմն ունեցել է մեկ կորուստ, մի քանի զինծառայող վիրավորվել է:  Continue reading

Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հատուկջոկատայինները անցկացրել են ցուցադրական վարժանքներ

Ցուցադրական վարժանքներ Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի համատեղ «Կովկասյան արծիվ» զորավարժությունից Հունիս 13, 2017 13:13 | RAZM.INFO - Հունիսի 13-ին Վրաստանի Ադրբեջանի և Թուրքիայի հատուկջոկատայինների «Կովկասյան արծիվ - 2017» համատեղ վարժանքների շրջանակներում Վրաստանի «Վազիանի» զորավարժարանում անցկացվել են ցուցադրական վարժանքներ: Վարժանքներին ներգրավվել է  ավիացիա, իրականացվել են նաև մարտական կրակով վարժանքներ: Continue reading

Վրաստանի ԶՈւ վաշտն անցել է ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի մաս դառնալու հավաստագրման փուլերից մեկը

Վրաստանի ԶՈւ առաջին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Չարլի» վաշտի զինծառայողները ցուցադրական վարժանքների ժամանակ Հունիս 13, 2017 12:48 | RAZM.INFO - Հունիսի 12-ին ՆԱՏՕ-ի ծրագրերից մեկի շրջանակում ավարտվել է Վրաստանի ԶՈւ 1-ին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Չարլի» վաշտի 2-րդ մակարդակի գնահատման փուլը: Վրաստանցի զինծառայողների գնահատումն ավարտվել է «Վազիանի» զորավարժարանում անցկացված ցուցադրական վարժանքներով: Continue reading