Հունիսի 13-ին կհանդիպեն ՀԱՊԿ անդամ երկների պաշտպանության նախարարները

Այսօր՝ հունիսի 13-ին, Մինսկում կկայանա ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, որին կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Համատեղ նիստն անցկացվելու է նեղ և ընդլայնված կազմով (պատվիրակությունների մասնակցությամբ):

Այս մասին հայտնում է Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության կայքը:

Հեկտեմբերի 14-ին Երևանում կայացել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստը

Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստը (արխիվ)

Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են ՀԱՊԿ հավաքական անվտանգության ղեկավար մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության 2018թ. պլանը, 2017 թվականի երկրորդ կիսամյակի-2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդատվության պլանը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների միջև ռազմատեխնիկական քաղաքականության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրի իրականացման մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող հարցեր:

Պաշտպանության նախարարները նիստի ընթացքում կքննարկեն 2 փաստաթուղթ, որոնք ուղղված են ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական կադրերի պատրաստմանը վերաբերող 2005 թվականին ստորագրված համաձայնագրի և ՀԱՊԿ շրջանակներում գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին 2004 թվականի կազմակերպության անդամ երկների համաձայնագրի զարգացմանը:

Համատեղ նիստը անցկացվելու է նեղ և ընդլայնված կազմով (պատվիրակությունների մասնակցությամբ):

Քննարկվելու են նաև ՀԱՊԿ անդամ երկների համար նյութատեխնիկական ապահովման մասնագիտություններով ռազմական կադրեր պատրաստող ուսումնամեթոդական և գիտահետազտական բազային կազմակերպությունների մասին պաշտպանության նախարարների խորհրդի որոշման նախագծերը:

Նիստի օրակարգում ներառված է 12 հարց:

Ավելացնենք, որ ՀԱՊԿ-ը միջազգային ռազմաքաղաքական կազմակերպություն է, որի անդամները այս պահին վեցն են՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան ու Տաջիկստան: Կառույցի նպատակն անդամ երկրների անվտանգությունը հավաքական միջոցներով ապահովելն է: Անդամ երկրներից յուրաքանչյուրի վրա հարձակումը համարվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների վրա։

2017 թվականին մասամբ Հայաստանի տարածքում է անցկացվելու ՀԱՊԿ հավաքական ուժերի «Մարտական եղբայրություն-2017» պայմանական անվանումով օպերատիվ ռազմավարական զորավարժությունը:

2017 թվականի ապրիլի 14-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում է նշանակվել ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ով մայիսի 2-ից անցել է իր պարտականությունների կատարմանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *