Daily Archives: Հունիս 27, 2017

ՊԲ զորավարժությանը կասեցվել է պայմանական հակառակորդի գրոհը

Հունիսի 26-ին ՊԲ առանձին մոտոհրաձգային բրիգադներից մեկն անցկացրել է մարտական կրակով գումարտակային մարտավարական զորավարժություն Հունիս 27, 2017 21:19 | RAZM.INFO - Հունիսի 26-ին ՊԲ առանձին մոտոհրաձգային բրիգադներից մեկն անցկացրել է մարտական կրակով գումարտակային մարտավարական զորավարժություն, որի մտահաղացմամբ կասեցվել է պայմանական հակառակորդի հանկարծակի հարձակումը: Continue reading

ՀՀ ԱԱԽ-ն քննարկվել է Մերձավոր Արևելքին և տեղի հայկական համայնքներին վերաբերող հարցեր

Հունիսի 27-ին Հայաստանի նախագահի ղեկավարությամբ անցկացվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ Հունիս 27, 2017 17:55 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 27-ին, Հայաստանի նախագահի ղեկավարությամբ անցկացված Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են մասնավորապես երկրում պարենային անվտանգության վիճակը, Մերձավոր Արևելքի իրադարձությունները և հայկական համայնքների վրա դրանց ազդեցությանը: Continue reading

Քննարկվում են ՀՀ-ում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժության սցենարը, մասնակիցների կազմը

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2016» զորավարժությունից Հունիս 27, 2017 17:39 | RAZM.INFO - Հունիսի 27-ից 30-ը ՀՀ ՊՆ-ում կանցկացվեն հոկտեմբերի 9-13-ը ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի՝ Հայաստանում կայանալիք «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման երկրորդ շտաբային բանակցությունները: Continue reading

Թուրքիան նախատեսում է զինուժի համար գնել 36 միավոր «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռ

Թուրքական «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռը հրթիռ է արձակել Հունիս 27, 2017 16:23 | RAZM.INFO - Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը մտադրվում է TAI ընկերությունից Թուրքիայի զինուժի համար պատվիրել 36 միավոր «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռ: Նման մտադրություն հայտնում են նաև Թուրքիայի իշխանությունները:  Continue reading

Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան հաստատել են իրենց մասնակցությունը Աստանայում Սիրիայի բանակցություններին

Սիրիայի «անվտանգության գոտիների» մոտավոր սահմանները («ապաէսկալացման գոտիներ») Հունիս 27, 2017 16:16 | RAZM.INFO - Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Հորդանանի պատվիրակություններ, ինչպես նաև Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի ճգնաժամի հարցով բանակցությունների հերթական փուլին:  Continue reading

Բելառուսը կարող է քննարկել Ռուսաստանից «Իսկանդեր» համալիրներ ձեռք բերելու հնարավորությունը

Ռուսաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր Հունիս 27, 2017 16:06 | RAZM.INFO - Ապագայում Բելառուսը կարող է քննարկել Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համալիրներ և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Բելառուսի դեսպան Իգոր Պետրիշենկոն։ Continue reading

Վրաստանի ԶՈւ զինծառայող է ինքնասպան եղել

Վրաստանի ԶՈւ 3-րդ հետևակային բրիգադի 32-րդ գումարտակի «Ալֆա» վաշտի զինծառայողները Հունիս 27, 2017 15:46 | RAZM.INFO - Հունիսի 26-ին  Վրաստանի ԶՈւ Արևելյան հրամանատարության 1-ին հետևակային բրիգադի պայմանագրային զինծառայող  է ինքնասպան եղել։ Այս մասին հունիսի 27-ին  հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։ Continue reading

Սիրիայի բանակը փորձում է շրջափակել Հալեպից հարավ ԻՊ վերջին ուժերին

սիրիայի բանակի հատուկ նշանակության ուժեր Հունիս 27, 2017 13:42 | RAZM.INFO - Հունիսի 23-26-ն ընկած ժամանակահատվածում Սիրիայի բանակի Tiger Forces հատուկ նշանակության ուժերը կարողացել են վերահսկողություն հաստատել Իթրիյա–Ռաքքա մայրուղու հիմնական հատվածի վրա:  Continue reading

Հնդկաստանը, ԱՄՆ-ն և Ճապոնիան հուլիսին զորավարժություն կանեն Հնդկական օվկիանոսում

ԱՄՆ, Ճապոնիայի և Հնդկաստանի՝ «Մալաբար-2016» զորավարժությունից Հունիս 27, 2017 12:51 | RAZM.INFO - Հունիսի 26-ին Հնդկաստանմի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայարարել է, որ մյուսի ամիս՝ հուլիսին, այդ երկու երկրները Ճապոնիայի հետ համատեղ Հնդկական օվկիանոսի արևմուտքում կանցկացնեն «խոշորագույն վարժանքները»:  Continue reading

Սպանվել է Թուրքիայի զինված ուժերի 2 զինծառայող

Շեմդինլի և Չուքուրջա գավառները «ռազմական անվտանգության գոտի» են հայտարարվել․ (արխիվ) Հունիս 27, 2017 12:23 | RAZM.INFO - Հունիսի 26-ին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները Իրաքի հյուսիսային հատվածից ականանետով և ԴՇԿ տիպի գնդացիրներով կրակել են Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում ծառայություն իրականացնող զինծառայողներին, սպանվել է 1 զինծառայող:  Continue reading