Daily Archives: Հունիս 2, 2017

ՌԴ ՊՆ-ն քննարկել է Տու-160 ռմբակոծիչների արտադրության վերականգնումը

Տու-160 ռազմավարական ռմբակոծիչ. ՌԴ ԶՈւ Հունիս 2, 2017 15:44 | RAZM.INFO - Հունիսի 2-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ՌԴ ԶՈւ հրամկազմի հետ անցկացրել է սելեկտորային խորհրդակցություն: ՌԴ ՊՆ ղեկավարությունն ի թիվս այլ խնդիրների քննարկել է նաև Տու-160 մարտավարական ռմբակոծիչների արտադրության վերականգնման հարցը: Continue reading

ԱՄՆ-ն Թուրքիային «կզեկուցի» Սիրիայի քրդերին ուղարկած զենքերի մասին. Պենտագոն

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը սկսել է Ռաքքա քաղաքը ազատագրելու գործողությունը: Հունիս 2, 2017 15:18 | RAZM.INFO - Միացյալ Նահանգները թափանցիկ է Թուրքիայի հետ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող, հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորմանը զենք ու զինամթերք տրամադրելու հարցում:  Continue reading

Հայաստանում ՌԴ ռազմաբազայում մեկնարկել է ամառային ուսումնական փուլը

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի նռնականետորդները վարժանքներ են անում Հայաստաննի «Ալագյազ» զորավարժարանում, (արխիվ)։ Հունիս 2, 2017 15:14 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանում՝ այդ թվում Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայաված ՌԴ ռազմաբազաներում մեկնարկել է ամառային ուսումնական փուլը։ Continue reading

Պենտագոնը 1,8 մլրդ դոլար է նախատեսում Սիրիայում և Իրաքում ԻՊ դեմ պայքարի համար

Իրաքի քրդական ինքնավարության մարտիկները ամերիկյան HMMWV զրահապատ մեքենայով Հունիս 2, 2017 15:02 | RAZM.INFO - ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի 2018 ֆինանսական տարվա բյուտջետային նախագծով Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար նախատեսվում է ծախսել շուրջ 1,8 մլրդ ԱՄՆ դոլար: Continue reading

«Դուշանբե. հակաահաբեկչություն» զորավարժությանը կիրառվել են Իսկանդերներ

Ռուսաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր Հունիս 2, 2017 14:59 | RAZM.INFO - Հունիսի 1-ին ավարտվել է Տաջիկստանում անցկացվող «Դուշանբե. հակաահաբեկչություն 2017» զորավարժությունը։ Զորավարժության վերջին փուլում «Իսկանդեր-Մ»  օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներով ոչնչացվել են պայմանական ահաբեկիչների պահեստները։ Continue reading

ՌԴ անվտանգության աշխատակիցները կանխել են ահաբեկչությունների շղթա Մոսկվայում

ՌԴ ԱԴԾ հատուկջոկատայինները Պետերբուրոգւմ ահաբեկիչների ձերբակալման գործողություն իրականացնելիս. 17.08.2016 թ. Հունիս 2, 2017 14:30 | RAZM.INFO - Մայիսի 25-ին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել էին «Իսլամակն պետություն» ահաբեկչական խմբավորման 4 անդամի: Հունիսի 2-ին «Կոմերսանտը» հայտնում է, որ ահաբեկիչները նախտեսում էին ահաբեկչությունների շարք իրականացնել, այդ թվում մեկը՝ Մոսկվայի մետրոյում: Continue reading

Մոսուլում մնացել է 1000-ից քիչ ԻՊ ահաբեկիչ. Պենտագոն

Իրաքի կառավարական ուժերը Մոսուլ քաղաքում. (արխիվ) Հունիս 2, 2017 13:52 | RAZM.INFO - Հունիսի 1-ին Մերձավոր Արևելքում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի խոսնակ, ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոն) գնդապետ Ռայան Դիլոնը հայտարարել է, որ Իրաքի Մոսուլ քաղաքի արևմուտքում մնացել է «Իսլամական պետության» 1000-ից քիչ ահաբեկիչ: Continue reading

Սիրիայում ահաբեկիչները սպանել են գերեվարած իրանցի զինծառայողին

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Ֆերեյդուն Ահմադին Հունիս 2, 2017 13:15 | RAZM.INFO - Սիրիայում սպանվել է շուրջ երկու տարի գերության մեջ գտնվող իրանցի զինծառայող Ֆերեյդուն Ահմադին։ Ֆերեյդուն Ահմադին և ևս 1 իրանցի զինծառայող գերեվարվել էին «Ֆայլաղ ալ Շամ» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից։ Continue reading

Թուրքիայի ԱԳՆ. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Ստամբուլում անցկացնելու Թուրքիայի առաջարկը չի մերժվել

Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցող Դաշինքի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների «ընտանեկան լուսանկարը». 2016-ի հուլիս Հունիս 2, 2017 13:15 | RAZM.INFO - Թուրքիայի արտգործնախարարությունը հերքել է գերմանական Die Welt թերթի հայտարարությունը այն մասին, որ ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ մերժել են 2018 թվականին Ատլանտյան դաշինքի գագաթնաժողովը Ստամբուլում անցկացնելու Թուրքիայի առաջարկը։ Սակայն գերմանական թերթը հայտնել էր, որ կառույցի այդ երկրները «դեմ են», սակայն հարցը կորոշվի առաջիկա շաբաթներին: Continue reading

Թուրքիան ներկրում է ռազմական նշանակության արտադրանքի 40 տոկոսը. Թուրքիայի ՊԱԳՎ

Թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերության արտադրության T129 Atak («Աթաք») հարվածային ուղղաթիռը Հունիս 2, 2017 12:42 | RAZM.INFO - Մայիսի 31-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) քարտուղար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ վերջին 15 տարվա ընթացքում ռազմական արդյունաբերության ոլորտում այլ երկրներից Թուրքիայի կախվածությունը 80 տոկոսից նվազել է մինչև 40 տոկոս:  Continue reading