Daily Archives: Հունիս 23, 2017

Ղազախստանը հերքել է Սիրիա ուժեր ուղարկելու մասին բանակցությունների առկայությունը

Հունիս 23, 2017 19:43 | RAZM.INFO - Ղազախստանի ԱԳՆ-ն հերքել է Սիրիայի անվտանգության գոտիներում իր ուժերը տեղակայելու վերաբերյալ բանակցելու մասին լուրերը: Այս մասին նշվում է Ղազախստանի ԱԳՆ կայքում:  Continue reading

ՀՀ ԶՈւ զինծառայողը պետբյուջեի հաշվին բուժումը կշարունակի Գերմանիայում

Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում: Հունիս 23, 2017 17:54 | RAZM.INFO - ՀՀ կառավարության՝ հունիսի 23-ի որոշմամբ՝ վիրավորված զինծառայող Մհեր Արմենի Պետրոսյանի բուժումը Գերմանիայում իրականացնելու նպատակով ՀՀ ՊՆ-ին կհատկացվի 8 մլն 323 հազար դրամ: Continue reading

Արաբական մի շարք պետություններ Կատարից պահանջում են փակել Թուրքիայի ԶՈւ ռազմաբազան. Ալ-Ջազիրա

Արաբական մի շարք երկրներ խզել են իրենց դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ Հունիս 23, 2017 17:45 | RAZM.INFO - Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Եգիպտոսը 13 կետից բաղկացած պահանջագիր են ներկայացրել Կատարին, որի կատարման դեպքում միայն կվերականգեն դիվանագիտական հարաբերությունները այդ երկրի հետ:  Continue reading

Քրդերը ԻՊ դիրքերի կոորդինատները ԱՄՆ ուժերին են փոխանցում Whatsapp-ով

ԱՄՆ ծովային հետևակի հրետանավորները հրետակոծում են Ռաքքան Հունիս 23, 2017 16:05 | RAZM.INFO - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Ռաքքա քաղաքի ազատագրման գործողություններում արաբներից և հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) ԻՊ թիրախների կոորդինատները ամերիկյան կողմին փոխանցում են Whatsapp հավելվածի միջոցով: Continue reading

ՀՀ ՊՆ-ն ոստիկանության արտաբյուջետային ֆոնդից 3 մլրդ դրամ կուղղի սեփական ծախսերին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հունիս 23, 2017 15:57 | RAZM.INFO - ՀՀ կառավարությունը հունիսի 23-ի նիստի ընթացքում որոշել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդի միջոց­ներից եկամուտների նվազեցման եղանակով 3 մլրդ դրամը փոխանցել ՀՀ պետական բյուջե` որպես «Այլ եկամուտներ»:  Continue reading

ԵԱՀԿ դիտարկում Արցախի Մարտակերտի ուղղությամբ

ԵԱՀԿ մշտադիտարկում Հունիս 23, 2017 15:55 | RAZM.INFO - Հունիսի 23-ին  ԵԱՀԿ առաքելությունն Արցախում շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։ Continue reading

Ադրբեջանում բացվել են ձեռքի նռնականետների զինամթերքի արտադրության արտադրամասեր

RPG-7V2 հատանկային նռնականետի նռնակներ Հունիս 23, 2017 14:49 | RAZM.INFO - Հունիսի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Շիրվան քաղաքում Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության «Շարղ» գիտահետազոտական ընկերության՝ նռնականետների զինամթերքի արտադրության գործարաններ: Continue reading

Ադրբեջանի ԶՈւ կազմում նոր ինժեներական զորամաս է բացվել

Ադրբեջանի նոր ինժեներասակրավորային զորամասի զինտեխնիկա Հունիս 23, 2017 12:54 | RAZM.INFO - Հունիսի 22-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է նոր՝ զենիթահրթիռային և ինժեներասակրավորային զորամասերի բացման մասին: ԶՀՀ զորամասից լուսանկարներ չեն հրապարակվել, իսկ երկրորդ զորամասից հրապարակված լուսանկարներում երևում է այնտեղ տեղակայված հիմնական ինժեներական տեխնիկան: Continue reading

Բելառուսը ևս 4 միավոր Յակ-130 կգնի Ռուսաստանից

Բելառուսի ԶՈւ Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռները Հունիս 23, 2017 12:29 | RAZM.INFO - Հունիսի 21-ին Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովը հայտնել է, որ Բելառուսը պլանավորում է ևս 4 միավոր Յակ-130 ուսումնամարտական ինքաթիռ գնել: Երկիրն արդեն գնել է 8 միավոր Յակ-130 ինքնաթիռ: Continue reading

ՀՀ ՊՆ-ում բուհերի ռեկտորների և ՈւԽ նախագահների հետ քննարկել են «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը

ՀՀ պաշտպանության և ԿԳ նախարարները և ՊՆ առաջին տեղակալը Հունիս 23, 2017 12:19 | RAZM.INFO - Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հանրային քննարկումների շրջանակում հանդիպել է բուհերի ռեկտորների և ուսխորհուրդների ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Continue reading