ՀՀ ԶՈւ զինծառայողը պետբյուջեի հաշվին բուժումը կշարունակի Գերմանիայում

ՀՀ կառավարության՝ հունիսի 23-ի որոշմամբ՝ վիրավորված զինծառայող Մհեր Արմենի Պետրոսյանի բուժումը Գերմանիայում իրականացնելու նպատակով ՀՀ ՊՆ-ին կհատկացվի 8 մլն 323 հազար դրամ: Գումարը հատկացվելու է 2017 թվականի ՀՀ պետբյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:

Մինչ այս զինծառայողի բուժման նպատակով հատկացվել է 26 մլն 83 հազար դրամ, որը ներառել է գերմանական բուժհաստատության կողմից տրված բուժման համար անհրաժեշտ ծախսերի, ուղեկցող անձի կեցության և ճանապարհածախսի հաշվարկը:

Նշված գումարից դեռևս չի ծախսվել 3 մլն 637 հազար դրամը, քանի որ բուժման վերջնական ընթացքն ապահովելու համար միկրոպլաստիկ վիրահատությունների և տեղադրումների հետ կապված գերմանական բուժհաստատության կողմից ներկայացվել է լրացուցիչ 19 հազար եվրո չափով ծախսի հաշվարկ: Այդ հաշվարկի հիման վրա հատկացվել է 8 մլն 323 հազար դրամ՝ Գերմանիայում զինծառայողի բուժումն ավարտելու համար:

Մինչ այս 4 զինծառայողի (այդ թվում նաև Մհեր Պետրոսյանի) բուժումը արտերկրում կազմակերպելու համար 37 մլն 399 հազար ՀՀ դրամ:

Մինչ այս 4 զինծառայողի (այդ թվում նաև Մհեր Պետրոսյանի) բուժումը արտերկրում կազմակերպելու համար հատկացվել է 37 մլն 399 հազար ՀՀ դրամ. Էկրանի պատկերը (screenshot) ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի հունիսի 10-ի թողարկումից

Մինչ այս 4 զինծառայողի (այդ թվում նաև Մհեր Պետրոսյանի) բուժումը արտերկրում կազմակերպելու համար հատկացվել է 37 մլն 399 հազար ՀՀ դրամ. «Զինուժ» հաղորդաշարի հունիսի 10-ի թողարկումից

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *