ԵԱՀԿ դիտարկում Արցախի Մարտակերտի ուղղությամբ

Հունիսի 23-ին  ԵԱՀԿ առաքելությունն Արցախում շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։ Արցախի ԱԳ նախարարությունից Ռազմինֆոյին տեղակացրին, որի դիտարկման ընթացքում կրակոցներ չեն արձանագրվել:

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա), ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ փոխգնդապետ Ռալֆ Բոսարդը (Շվեյցարիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխաիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԲՄՊԽ ներկայացուցիչ գնդապետ Յուրի Դուդչենկոն (Ռուսաստան)։

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի ԱԳՆ և ՊԲ ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ նախորդ դիտարկումն անցկացվել է Տավուշի մարզում: Սահմանային դիտարկման ընթացքում կրակոցներ չեն արձանագրվել:

2017 թվականի բոլոր դիտարկումների ժամանակագրությանն առաջարկում են ծանոթանալ ստորև:

One response to “ԵԱՀԿ դիտարկում Արցախի Մարտակերտի ուղղությամբ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *