ՀՀ ՊՆ-ում բուհերի ռեկտորների և ՈւԽ նախագահների հետ քննարկել են «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը

Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հանրային քննարկումների շրջանակում հանդիպել է բուհերի ռեկտորների և ուսխորհուրդների ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության և ԿԳ նախարարները և ՊՆ առաջին տեղակալը

ՀՀ պաշտպանության և ԿԳ նախարարները և ՊՆ առաջին տեղակալը

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ծրագրերով ընձեռվող հնարավորությունները, պայմանները, որոնց շնորհիվ զորակոչային տարիքի ուսանողները կարող են շարունակել ուսումը և զինվորական ծառայություն անցնել սպայի կարգավիճակում։

Վիգեն Սարգսյանը պատասխանել է նախագծերի վերաբերյալ հանդիպման մասնակիցների հարցերին և նշել, որ ծրագրերի ամբողջական փաթեթը կազմելիս հաշվի կառնվեն նաև հնչած կարծիքներն ու առաջարկները։

Ծրագրերը ներկայացվել են 2017 թվականի ապրիլի վերջին Երևանում անցկացված «Ազգ-բանակ» կրթական համաժողովի ժամանակ: Դրանց մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ և այստեղ:

ՀՀ ՊՆ-ն արդեն սկսել է «Պատիվ ունեմ» ծրագիրը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *