Daily Archives: Հունիս 1, 2017

ԱՄՆ ավիահարվածներից սպանվել է ԻՊ քարոզչական միջոցի հիմնադիրը. Reuters

ԻՊ «Ամաք» լրատուի հիմնադիր Ռայան Մեշհալը Հունիս 1, 2017 18:52 | RAZM.INFO - Սիրիայի Դեր Զորի նահանգում ԱՄՆ ավիահարվածների արդյունքում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «Ամաք» լրատուի հիմնադիր Ռայան Մեշհալը (իրական անունը՝ Մուհամեդ Բառա Քադեք): Continue reading

Պարտադիր զինծառայությունից խուսափածները տույժի դիմաց կազատվեն քրեական հետապնդումից. նախագիծ

Հունիս 1, 2017 18:49 | RAZM.INFO - ՀՀ կառավարությունը հունիսի 1-ի նիստի ընթացքում հավանություն է տվել օրենքի նախագծի, որով պարտադիր զինծառայությունից խուսափած, 27 տարին լրացած երիտասարդները տույժի դիմաց կազատվեն քրեական հետապնդումից: Այսպիսով, ոլորտը կարգավորող օրենքի գործողության ժամկետը կերկարացվի մինչև 2017 թվականի մայիսի 1-ը:  Continue reading

[Լրացված] Հունիսի 1-ին մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Հունիս 1, 2017 18:33 | RAZM.INFO - Այսօր՝ ժամը 15:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահեստում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, ենթասպա, 1981թ. ծնված Մելիք Դավիթի Խաչատրյանը՝ կախված վիճակում: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ։ Continue reading

«Հայկ մեկ» ընկերությունը կշարունակի զենք արտադրել

ՀՀ Կառավարության մայիսի 11-ի նիստը Հունիս 1, 2017 18:01 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 1-ին, Հայաստանի կառավարության ընդունած որոշումներից մեկով երկարացվել է «Հայկ Մեկ» ընկերության՝ զենք արտադրելու թույլտվության արտոնագիրը: Սրանով ընկերությանը թույլատրվելու է ևս 5 տարի ռազմամթերք արտադրել: Continue reading

Գերմանիան դեմ է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Ստամբուլում անցկացնելուն

Հունիս 1, 2017 17:45 | RAZM.INFO - ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկիր Գերմանիայի, Ֆրանսիայի, Դանիայի և Նիդեռլանդների գլխավորությամբ դեմ են 2018 թվականի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը  Ստամբուլում անցկացնելուն։ Continue reading

ԱՄՆ-ում ցուցադրել են աշխարհի հսկա բեռնատար ինքնաթիռներից մեկը

Ամերիկյան արտադրության Stratolaunch Model 351 բեռնատար ինքնաթիռ Հունիս 1, 2017 16:25 | RAZM.INFO - Ամերիկյան Stratolaunch ընկերությունը առաջին անգամ ցուցադրել է Stratolaunch Model 351 բեռնատար ինքնաթիռը, որը նախատեսվում է օգտագործել ինչպես ռազմական նպատակներով, այնպես էլ՝ վերնոլորտից (ստրոտոսֆերա) դեպի բաց տիեզերք հրթիռ-կրիչներ արձակելու համար: Ինքնաթիռը դեռևս պետք է անցնի տարբեր փորձարկումների փուլեր: Continue reading

Ընթացիկ տարում Իրանի ՌԾՈւ-ն 25 զորավարժություն կանցկացնի

Իրանի ՌԾՈւ-ն զորավարժություն է անցկացնում ջրային տարածքներում Հունիս 1, 2017 16:11 | RAZM.INFO - Իրանի բանակի ռազմածովային ուժերը ընթացիկ տարում (իրանական օրացույցով 2017թ. մարտի 21-ից 2018թ. մարտի 21-ը) կանցկանեն 25 զորավարժություն, որոնք կեզրափակվեն «Վելայեթ-96» խոշարամասշտաբ զորավարժությամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ՌԾՈւ հրամանատար, դերծովակալ Հաբիբոլահ Սայարին։ Continue reading

ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկությունը

Հունիս 1, 2017 16:09 | RAZM.INFO - Այսօր՝ հունիս 1-ին, Պաշտպանության բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում, էր որ նույն օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է: Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, իբր Արցախի շփման գծում «ոչնչացվել է» հայկական կողմի հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ:  Continue reading

Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին իր տարածքում և Իրաքում

Թուրքիան ավիահարվածներ է հասցրել PKK-ի դիրքերին հս. Իրաքում: Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության Հունիս 1, 2017 14:05 | RAZM.INFO - Մայիսի 31-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) զինյալների դիրքերին երկրի հարավարևելյան Դիարբեքիր, Շրնաք նահանգներում և Իրաքի հյուսիսային Քանդիլ շրջանում:  Continue reading

ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանում ուսումնական տագնապով ոտքի է հանվել 7 հազար զինծառայող

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանում հանկարծակի ստուգումներ են անցկացվում Հունիս 1, 2017 14:03 | RAZM.INFO - ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանում ստուգումների շրջանակներում զորամիավորման շուրջ 6,5 հազարից ավելի զինծառայողներ մարտական տագնապով ոտքի են հանվել: Այս մասին հայտնել են ՀՌՇ մամուլի ծառայությունից. փոխանցում է «ՌԻԱ» լրատվական գործակալությունը: Continue reading