Daily Archives: Հունիս 5, 2017

Թբիլիսիում զորահանդեսին մակետների փոխարեն ցուցադրել են մարտական հրթիռներ. Վրացի փորձագետ

Վրաստանի ԶՈւ Spyder ԶՀՀ Հունիս 5, 2017 18:58 | RAZM.INFO - Մայիսի 26-ին Թբիլիսիում անցկացված ռազմական ցուցահանդեսին ցուցադրվել էր նաև զենիթահրթիռային Spyder համակարգը՝ իր Python հրթիռներով: Ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ, ամենայն հավանականությամբ, ցուցադրվել են ոչ թե հրթիռների մակետները, այլ հենց մարտական հրթիռները՝ լիցքավորված մարտագլխիկներով: Continue reading

Թուրքիայի զինված ուժերը համալրվել է շուրջ 13.000 նոր զինծառայողով

Թուրքիայի զինծառայողները Հունիս 5, 2017 18:54 | RAZM.INFO - Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիայի զինված ուժերը համալրվել է 13.125 նոր զինծառայողներով, այդ թվում նաև սպաներով և ենթասպաներով:  Continue reading

Գերմանացիները կարող են այցելել Քոնիայում ՆԱՏՕ-ի բազա, բայց ոչ «Ինջիրլիք». Թուրքիայի ԱԳՆ

ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15C կործանիչն «Ինջիրլիք» ռազմաբազայում Հունիս 5, 2017 17:37 | RAZM.INFO - Հունիսի 5-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Գերմանիայի ԱԳ նախարար հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ այս պահից սկսած հնարավոր է Գերմանիայի պատվիրակության այց ոչ թե Թուրքիայի հարավային «Ինջերլիք» ավիաբազա, այլ Քոնյա նահանգում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազա:  Continue reading

Քրդերը խորանում են Ռաքքայի արևմտյան շրջանների ուղղությամբ

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը սկսել է Ռաքքա քաղաքը ազատագրելու գործողությունը: Հունիս 5, 2017 17:29 | RAZM.INFO - ԱՄՆ աջակցությամբ գործող արաբներից և գերազանցապես քրդերից կազմված «Սիրիայի դեմոկտարական ուժերը» շարժվում են Ռաքքայի արևմտյան շրջանների ուղղությամբ: Չնայած դրան, ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչներից մեկը չի հաստատել Ռաքքայի ազատագրման գործողության մեկնարկը: Continue reading

ՌԴ ԶՈւ բոլոր հրթիռային ստորաբաժանումները կսպառազինվեն «Իսկանդեր-Մ» համալիրներով

Ռուսաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր Հունիս 5, 2017 15:26 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի բոլոր հրթիռային ստորաբաժանումները մինչև 2020 թվական կսպառազինվեն «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական համալիրներով, իսկ ռեակտիվ հրետանային բրիգադները՝ «Տոռնադո-Ս»  համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով։ Continue reading

Թուրքիայում ձերբակալվել է Ժանդարմերիայի 35 զինծառայող

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին. 2016-ի հուլիս Հունիս 5, 2017 14:46 | RAZM.INFO - Հունիսի 5-ին Թուրքիայի մայրաքաղաքում և երկրի 20 նահանգներում Անկարայի ժանդարմերիայի գործողության արդյունքում ձերբակալվել է Ժանդարմերիայի հրամանատարության 35 պրոֆեսիոնալ զինծառայող, որից 16-ը սպա, իսկ 19-ը՝ ենթասպա:  Continue reading

ԿՀՎ-ի «Խավարի արքայազնը» կգլխավորի Իրանը հետախուզող կենտրոնը

Հունիս 5, 2017 13:17 | RAZM.INFO - ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) ստեղծել է նոր կենտրոն, որը զբաղվելու է Իրանի մասին հետախուզական տվյալների հավաքագրմամբ և վերլուծությամբ։ Continue reading

ԱՄՆ-ն հերքում է Թուրքիայի վարչապետի «բացահայտումը». Ռաքքայի գործողությունը չի սկսվել

Քրդական ուժերը՝ Դեր Զոր — Ռաքքա ճանապարհին. 23.02.2017 թ. Հունիս 5, 2017 12:33 | RAZM.INFO - Հունիսի 4-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ ԱՄՆ աջակցությամբ գործող քրդական ուժերը սկսել են «Իսլամական պետության» կենտրոն Սիրիայի Ռաքքա քաղաքի գրավման գործողությունը: Սիրիայում և Իրաքում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի խոսնակը հերքել է թուրք պաշտոնյայի հայտարությունը: Continue reading

Սիրիայի բանակն ազատագրել է Հալեպից արևելք «Իսլամական պետության» խոշորագույն «ամրոցը»

Սիրիայի բանակի հատուկ ջոկատայինները Մասկանե քաղաքի մատույցներում. Հեղինակ՝ @IvanSidorenko1 Հունիս 5, 2017 11:51 | RAZM.INFO - Մի քանի շաբաթ տևած մարտերի արդյունքում Սիրիայի կառավարական ուժերը հունիսի 4-ին կարողացել են վերջնական հսկողություն հաստատել Հալեպից արևելք ընկած Մասկանե բնակավայրում: Այնտեղ «Իսլամական պետությունը» մեծ թվով ուժեր էր կենտրոնացրել: Continue reading

ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մոտոհրաձիգները վարժանքներ են արել

ՌԴ ԶՈւ ՀՌՇ 150-րդ մոտոհրաձգային դիվիզիայի վարժանքներ Հունիս 5, 2017 11:23 | RAZM.INFO - Հունիսի 3-ին Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ)՝ Ռոստովում տեղակայված 150-րդ մոտոհրաձգային դիվիզիայի ստորաբաժանումները վերատեղակայվել են Վոլգոգրադի շրջանի «Պրուդբոյ» համազորային զորավարժարանում: Continue reading