Daily Archives: Հունիս 21, 2017

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստացել է 38 մլն դրամի նվիրաբերություն

Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում: Հունիս 21, 2017 17:51 | RAZM.INFO - ՀՀ ԶՈւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հունվարի 1-ից մինչև հունիսի 19-ը ստացել է մոտ 37,8 մլն ՀՀ դրամի նվիրատվություն: Իսկ պարտադիր վճարներով այս ընթացքում հավաքվել է 2 մրդ 25 մլն դրամ: Այս մասին հայտնի է դառնում հիմնադրամի կայքից: Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ իբր հայ «դիվերսանտի» մասնակցությամբ

Որպես հայ «դիվերսանտ» ներկայացվող Զավեն Կարապետյանը Հունիս 21, 2017 16:03 | RAZM.INFO - Հունիսի 21-ին՝ ժամը 15:31-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հոդված և դրան կից տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում են իբր «հունիսի 20-ին ձերբակալված հայ դիվերսանտին», ով ներկայանում է որպես Զավեն Հովհաննեսի Կարապետյան (ծնված 1974 թ.): Տեսանյութում երևում է, որ այդ անձը քաղաքացիական հագուստով է, ում պարզապես հագցրել են մարտական բաճկոն: Continue reading

ՄԱԿ-ի առաջարկությամբ ՀԱՊԿ-ը խաղաղապահների ստորաբաժանում է ստեղծում

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2016» զորավարժությունից Հունիս 21, 2017 15:09 | RAZM.INFO - ՀԱՊԿ-ը ՄԱԿ-ի առաջարկությամբ աշխատանքներ է իրականացնում ոստիկանական մշտական պատրաստության հատուկ ստորաբաժանում ստեղծելու ուղղությամբ: Ստորաբաժանումը կմասնակցի ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին: Continue reading

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը գումար կփոխանցի ևս երկու զինծառայողի ընտանիքի

Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում: Հունիս 21, 2017 15:03 | RAZM.INFO - Հունիսի 20-ին որոշվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցներից գումարներ փոխանցել 2-րդ խմբի հաշմանդամ մեկ զինծառայողի և զոհված մեկ զինծառայողի ընտանիքի: Continue reading

Կոնգոյում գերի ընկած վրացի օդաչուն հավանաբար սպանվել է

Կոնգոյում գերեվարված վրաստանցի օդաչու Սոսո Օսուրալին Հունիս 21, 2017 14:37 | RAZM.INFO - Հունիսի 19-ին Կոնգոյի «Մարտի 23» ապստամբական խմբավորման պարագլուխը վրացական Imedi հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտնել է, որ հունվարին գերեվարված վրացի օդաչու Սոսո Օսուրաուլին զոհվել է ապստամբական և կառավարական ուժերի մարտերի ժամանակ: Continue reading

Իտալական ընկերությունը ներկայացրել է ռադարով հագեցած անօդաչու ուղղաթիռ

Gabbiano ռադարով HERO անօդաչու ուղղաթիռ Հունիս 21, 2017 14:10 | RAZM.INFO - Հունիսի 19-ին Ֆրանսիայի «Լե-Բուրժե» ավիացուցադրությանը իտալական Leonardo ընկերությունը ներկայացրել է իր HERO անօդաչու ուղղաթիռի վրա տեղադրված,  փոքր տարածությունների համար նախատեսված Gabbiano ռադարի 24 կգ-ոց նոր տարբերակը: Continue reading

Սիրիայում սպանվել է ևս մեկ իրանցի զինծառայող

ԻՀՊԿ Հունիս 21, 2017 13:37 | RAZM.INFO - Հունիսի 18-ին Սիրիայի Հոմս քաղաքում սպանվել է իրանցի զինծառայող Համիդ Ղանադփուրը։ Ղանադփուրը Իրանի Ահվազ քաղաքից էր, Սիրիայում բժշկական առաքելություն էր իրականացնում։ Continue reading

Պակիստանի օդուժը երկրի արևմուտքում իրանական ԱԹՍ է խոցել

Իրանական արտադրության «Աբաբիլ-3» ԱԹՍ-ն Հունիս 21, 2017 13:35 | RAZM.INFO - Պակիստանի ռազմաօդային ուժերի  PAC JF-17 Thunder կործանիչը երկրի Բալուչեսթան նահանգի Փանջգուր շրջանում իրանական անօդաչու թռչող սարք է խոցել։ Continue reading

ՊԲ զորամասերի սպառազինության պատասխանատուները քննարկել են նոր ապառազինության շահագործման կարգը

ՊԲ հավաքներ զորամասերի տեխնիկական ապահովման պաշտոնատար անձանց Հունիս 21, 2017 12:33 | RAZM.INFO - ՊԲ զորամասերի սպառազինության պատասխանատուների հավաքների ժամանակ քննարկվել է «վերջին ժամանակներս» Պաշտպանության բանակը համալրված նոր սպառազինության և զինտեխնիկայի շահագործման կարգը, դրանց համար անհրաժեշտ պայմանների ստեղծման հնարավորությունները: Continue reading

Ռուսաստանը և Իտալիան կարդիականացնեն Հնդկաստանի Սու-30ՄԿԻ կործանիչները

Սու-30ՄԿԻ կործանիչ. Հնդկաստանի ՌՕՈւ Հունիս 21, 2017 12:05 | RAZM.INFO - Ռուսաստանը Հնդկաստանի ԶՈւ Սու-30ՄԿԻ կործանիչները կարդիականացնի Իտալիայի համագործակցությամբ։ Այս մասին հայտարարել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը։ Continue reading