Daily Archives: Հունիս 6, 2017

Փետրվարից հետո բացառվել են դիվերսիաները. ՊԲ հրամանատար

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հանդիպել է լրագրողներին Հունիս 6, 2017 21:44 | RAZM.INFO - Դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունները փետրվարյան դեպքերից հետո բացառվել են: Սահմանային իրավիճակն այս պահին կայուն լարված է, զարգացման միտումներ դեռևս չեն դիտվում: Նախորդ ամիսների հետ համեմատած՝ որոշակի նվազում և նվազման միտում կա, թեև ժամանակ առ ժամանակ լինում է լարվածության աճ, որը երկար չի տևում: Continue reading

Չեռնոգորիան դարձել է ՆԱՏՕ-ի 29-րդ անդամ-պետությունը

Մոնտենեգրոյի ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին է հանձնում ՆԱՏՕ-ին անդամակցելու փաստաթուղը Հունիս 6, 2017 19:40 | RAZM.INFO - Հունիսի 5-ին Չեռնոգորիայի արտգործնախարար Սերջան Դարմանովիչը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Թովմաս Շեննոնին է հանձնել ՆԱՏՕ-ին անդամակցության մասին փաստաթուղթը՝ այդպիսով դառնալով դաշինքի 29-րդ անդամ-պետությունը:  Continue reading

ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները Մոսկվայում կքննարկեն համատեղ ՀՕՊ կազմակերպման հարցեր

Հայկական զինուժի «ՕՍԱ» ԶՀՀ-ն հրթիռի արձակման պահին Հունիս 6, 2017 19:36 | RAZM.INFO - ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի ներկայացուցիչները կմասնակցեն «Հայաստանի և Ռուսաստանի միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի դրույթների իրականացման և կանոնակարգերի մշակման աշխատանքային հանդիպմանը: Continue reading

Գերմանիան պատրաստ է դուրս բերել իր ԶՈւ ստորաբաժանումները Թուրքիայից. Գերմանիայի ՊՆ

Գերմանացի օդաչուները Ինջիրլիք ավիաբազայում. նկարը՝ «Ասոշեյթիդ պրես»-ի, 15/12/2015 Հունիս 6, 2017 18:19 | RAZM.INFO - Հունիսի 5-ին Գերմանիայի պաշտպանության նախարար Ուռսուլա ֆոն դեռ Լեյենը հայտարարել է, որ Գերմանիան իր զինված ուժերի ստորաբաժանումները Թուրքիայի հարավային Ադանա նահանգի «Ինջիրլիք» ռազմաբազայից կտեղափոխի Հորդանան:  Continue reading

Արցախի պետական համալսարանում կարող է դասավանդվել ռազմական գործ

Խորհրդակցություն Արցախի նախագահի մասկակցությամբ Հունիս 6, 2017 17:59 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 6-ին, Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրավիրած խորհրդակցությանը քննարկվել է Արցախի պետական համալսարանում ռազմական գործի դասավանդմանը և այս համատեքստում բուհի և Պաշտպանության բանակի միջև համագործակցությունը: Continue reading

Իրաքը ամրացնում է Սաուդյան Արաբիայի հետ սահմանը

Արաբական մի շարք երկրներ խզել են իրենց դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ Հունիս 6, 2017 17:34 | RAZM.INFO - Հունիսի 6-ին Իրաքի իշխանությունները կառավարական բանակի կողմից ԻՊ դեմ կռվող և հիմնականում շիաներից, եզդիներից և քրիստոնյաներից կազմված Հաշդ ալ-Շաաբի («Ժողովրդական զորահավաքի ուժեր») ջոկատներ և ռազմական տեխնիկան տեղափոխել  են Սաուդյան Արաբիայի հետ սահման: Continue reading

Մենք ճիշտ չենք համարում պատմական Թալիշը թողնել և նոր Թալիշ կառուցել. Արցախի վարչապետ

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը հանդիպել է լրագրողների հետ Հունիս 6, 2017 17:22 | RAZM.INFO - Քաղպաշտպանության պլանի շրջանակներում բյուջեով անհրաժեշտ գումարները օգտագործվում են Արցախի Թալիշ գյուղում պաշտպանության աստիճանը բարձրացնելու ուդղությամբ: Ճիշտ չէ պատմական Թալիշը թողնել և նոր Թալիշ կառուցել։ Continue reading

ՀՀ նախագահն այցելել է Տավուշի զորամասերից մեկը, քննարկել սահմանամերձ համայնքների խնդիրները

Հունիս 6, 2017 15:56 | RAZM.INFO - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 6-ին, մեկնել է Տավուշի մարզ, այցելել է այնտեղի զորամասերից մեկն ու քննարկել է սահմանամերձ համայնքների խնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի ընթացքը: Continue reading

ՆԱՏՕ-ն Թուրքիայում տեղակայված ՀՕՊ համակարգերի համար նոր տեխնիկա և սարքավորումներ է ուղարկել

ՆԱՏՕ-ն Թուրքիայում տեղակայված ՀՕՊ-երի համար նոր տեխնիկա և սարքավորումներ է ուղարկել Հունիս 6, 2017 13:20 | RAZM.INFO - Իտալիան Թուրքիա-Սիրիա սահմանին ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերով անվտանգությունն ապահովելու ծրագրի շրջանակներում ՀՕՊ համակարգերի համար անհրաժեշտ նոր սարքավորումներ է ուղարկել Թուրքիա: Սարքավորումներն անհրաժեշտ են ավելի վաղ Թուրքիայում տեղակայված Իտալիայի ԶՈւ ՀՕՊ համակարգերի համար: Continue reading

ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանում ավարտվել է մարտական պատրաստության ստուգումների 1-ին փուլը

Կրակային պատրաստության ստուգում Հունիս 6, 2017 13:02 | RAZM.INFO - ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ստորաբաժանումների մարտական պատրաստության ստուգումների առաջին փուլի շրջանակներում իրականացվել են ստորաբաժանումներն ամբողջական մարտական պատրաստության բերելու գործողություններ։ Continue reading